Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351.1 — Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը 1. Եթե
ARLISAI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 351.1 — Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը 1. Եթե

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 351.1. Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը 1. Եթե մինչև եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ այն բողոքարկելու դեպքում բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ ընդունելը ի հայտ է գալիս մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրյալի կամ պաշտպանի միջնորդությամբ քննում է խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հարցը: 2. Դատական

Ամբողջ Տեքստ

Հոդված 351.1.

Եզրափակիչ դատական ակտ կայացնելուց հետո մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելը կամ վերացնելը

1. Եթե մինչև եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, իսկ այն բողոքարկելու դեպքում բողոքը վերադաս դատարանի կողմից վարույթ ընդունելը ի հայտ է գալիս մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգ, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ մեղադրյալի կամ պաշտպանի միջնորդությամբ քննում է խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու հարցը:

2. Դատական նիստն անցկացվում է մեղադրյալի կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ դատարանին հայտնի դառնալուց հետո՝ հնարավոր ամենակարճ ժամկետում:

3. Պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:

4. Եթե հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է փոխել կամ վերացնել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, ապա դատարանի որոշումն անհապաղ հանձնվում է հանրային մեղադրողին, պաշտպանին, մեղադրյալին և խափանման միջոցի կիրառումն ապահովող մարմնին կամ պաշտոնատար անձին: (351.1-ին հոդվածը լրաց. 18.06.26 ՀՕ-239-Ն )

( 18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ԲԱԺԻՆ 11

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ 45

ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել