Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/33985/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/33985/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/33985/02/1916 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը՝ ըստ Ընկերության դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/1

Ամբողջ Տեքստ

ՀՍՀ Հ 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33985/02/19 ն վարչական պալատի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/33985/02/19

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

2023 թվականի հունվարի 16-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը՝ ըստ Ընկերության դիմումի՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի (այսուհետ Հաշտարար) որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Բադիրյան) (այսուհետ՝ Դատարան) 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան, դատավորներ՝ Տ. Նազարյան, Հ. Ենոքյան) (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ւ Դատարանի 08.01.2020 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Նորայր Յուզբաշյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

2. Դատական ակտի վերանայման բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» 05.05.2021 թվականի որոշմամբ առաջին վերանայման բողոքը վարույթ չի ընդունվել այն հիմնավորմամբ,։ որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը կիրառելի չէ, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի առաջին որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈՂՏ/71 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 14.05.2020 թվականին, հետնաբար՝ 14.05.2020 թվականի դրությամբ բողոք բերող անձի իրավունքը դիմելու նուն հարցով ՀՀ սահմանադրական դատարանին դեռնս ծագած չի եղել:

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-ՂՇ45 որոշումը, ըստ որի ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներին հակասող ն անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի

3

վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքով վերանայել Վճռաբեկ դատարանի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել այն ն կայացնել նոր դատական ակտ՝ Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

2.1 Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները.

Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումից հետնում է, որ կազմակերպությունը կարող է վիճարկել Հաշտարարի որոշումն ըստ էության, եթե Հաշտարարի գրասենյակի հետ չի կնքել որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու համաձայնագիր: Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկմանը վերաբերող կարգավորումներ: Մասանավորապես՝ սահմանված չեն Հաշտարարի որոշման ըստ էության վիճարկման հիմքերը, որոշումն ըստ էության քննելու հիմքով չեղյալ ճանաչելու հիմքերը, ինչպես նան քննության ծավալն ու շրջանակները ն այլն:

Վերոգրյալի հիման վրա գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈՌՂՎ645 որոշմամբ սահմանված իրավունքի կենսագործումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կսահմանվեն Հաշտարարի որոշման ըստ էության 6վիճարկմանը վերաբերող իրավակարգավորումներ: Իսկ այդպիսի կարգավորումների բացակայության պայմաններում այն ըստ էության վերանայելը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտմանը: Այլ խոսքով՝ օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել դատական մեկնաբանությամբ, այլ միայն օրինաստեղծ գործունեությամբ:

Խնդրել է բողոքը մերժել:

3. Դատական ակտի վեանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1. Դատարան ներկայացրած դիմումով Ընկերությունն ըստ էության վիճարկել է Հաշտարարի որոշումը՝ խնդրելով չեղյալ ճանաչել այն՝ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ նրա հետ համաձայնագիր կնքած չլինելու Ա այդպիսի համաձայնագրի

4

բացակայության պայմաններում Հաշտարարի որոշումը դատական կարգով վիճարկելու հիմքերի սահմանափակումը ՀՀ սահմանադրական դատարանի 09.10.2012 թվականի թիվ ՍԴՌ-Ղ051 որոշմամբ որպես ոչ իրավաչափ գնահատված լինելու փաստերի, ն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի ն 17-րդ հոդվածի վկայակոչմամբ (հատոր 1-ին, գ.թ. 3-9),

2. Դատարանը 08.01.2020 թվականի որոշմամբ իրավաչափ չի համարել Հաշտարարի որոշման՝ ըստ էության վիճարկումն ու քննությունը ն եզրահանգել, որ դիմողի կողմից ներկայացված փաստարկներով ՏՖինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ ընթացակարգային կանոնների խախտում թույլ տված լինելու հանգամանքը հիմնավորված չլինելու պայմաններում դիմողի պահանջը՝ հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու մասին, ենթակա է մերժման (հատոր 1-ին, գ.թ. 137-140),

3. Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, ե Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման պատճառաբանվածության վերաբերյալ պարտադիր կանոնը չի կարող համարվել ընթացակարգային, իսկ վիճարկված որոշումն էլ չէր կարող համարվել չպատճառաբանված՝ առանց գործի ըստ էության քննություն իրականացնելու: Տվյալ դեպքում, Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղվփած են ՀՏՖինանսական համակարգի հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելու, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների ն դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը ն մեկնաբանմանը, հետնաբար բացակայում է Հաշտարարի՝ 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որնէ հիմք (հատոր 2-րդ, գ.թ. 65-68),

4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 93-98),

5. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձն այն ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած

5

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14.05.2020 թվականին: Այսինքն՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռնս առկա չի եղել' վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները (հատոր 2-րդ, գ.թ. 141-145),

6. ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-Ղ571 որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը: «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 121-135):

7. ՀԸ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈՌՂ645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներին հակասող Ա անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը (վճռաբեկ բողոքին կից փաստաթղթեր),

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ

6

դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր կամ այն ճանաձել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզւ ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը գտնելով, որ այդ դրութը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք ն նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում" Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող ն անվավեր ճանածվելու

7

դեպքում, ինչպես նան այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Ա «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նան նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

-` գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ն անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ն միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես՝ 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-Օ1, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈՂԼ4) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին՝ առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նան, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն

8

հստակեցումը կմեծացնի վստահությունն Օ։Ջցարդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈՂՕ99 ն 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈՂՂՃ որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել|լ է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետնանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (-օտենեօ լո /ութցոսո): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական ն (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչն իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նան, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է )|քտօ ՔԹօռօծ հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի ն կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը: Դատարանի 08.01.2020 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանը 23.09.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, ւ Դատարանի 08.01.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ, արձանագրելով, որ Ընկերության կողմից ներկայացված փաստարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են Հաշտարարի որոշումն ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների Ա դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառմանը ն մեկնաբանմանը, հետնաբար բացակայում է Հաշտարարի՝ 06.09.2019 թվականի թիվ 15-5296/19 որոշումը չեղյալ ճանաչելու «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված որնէ հիմք:

Վճռաբեկ դատարանի 18.11.2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

9

ՀՀ սահմանադրական դատարանը, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈՂՎՏ/71 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Սույն գործով Ընկերությունը դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու վճռաբեկ բողոք է ներկայացրել` պահանջելով թիվ ԵԴ/33985/02/19 քաղաքացիական գործով 18.11.2020 թվականին կայացված «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը բեկանել ն կայացնել նոր դատական ակտ՝ Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականին կայացված որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով Ընկերության բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ սահմանադրական դատարանում դիմում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռնս առկա չի եղել՝ վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

ՀՀ սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-Ղ645 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածներին հակասող ն անվավեր, այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ

10

կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են ՀՀ սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՌՂՎ571 ն 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշումները նոր հանգամանք են ն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ն 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումների վերանայման հիմք:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ն 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու ն Վերաքննիչ դատարանի 23.09.2020 թվականի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սուն գործը պետք է ուղարկել նոր քննության Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քանի որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառման արդյունքում Ընկերության համար առաջացած անբարենպաստ հետնանքների վերացումը կարող է ապահովել միայն գործի՝ նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ ն 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով

վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.05.2021

11

թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ն 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումները:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2020 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՝ նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

Զեկուցող է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հ ՕՍ, Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/33985/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել