ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 116 — Գնդի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը ենթարկվում է գնդի հրամանատարի տեղակալին: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է ֆիզիկական պատրաստության և սպորտի կազ
Ամփոփում
Հոդված 116. Գնդի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը ենթարկվում է գնդի հրամանատարի տեղակալին: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է ֆիզիկական պատրաստության և սպորտի կազմակերպման համար և պարտավոր է` - ամենօրյա հսկողություն իրականացնել ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների նկատմամբ և հետևել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացմանը. - գնդի ստորաբաժանումների հրամանատարներին օգնություն ցույց տալ ֆիզի
Ամբողջ Տեքստ
Հոդված 116. Գնդի ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը ենթարկվում է գնդի հրամանատարի տեղակալին: Ի լրումն 109-111 հոդվածներում շարադրվածի, նա պատասխանատու է ֆիզիկական պատրաստության և սպորտի կազմակերպման համար և պարտավոր է` - ամենօրյա հսկողություն իրականացնել ստորաբաժանումներում ֆիզիկական պատրաստության և մարզական միջոցառումների նկատմամբ և հետևել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացմանը. - գնդի ստորաբաժանումների հրամանատարներին օգնություն ցույց տալ ֆիզիկական պատրաստության և մարզական պարապմունքների կազմակերպման ու անցկացման մեթոդիկայի հարցում. - պատրաստել ստորաբաժանումների արտահաստիքային մարզական կազմակերպիչներ, ղեկավարել և վերահսկել նրանց աշխատանքը. - մշակել գնդի մարզական աշխատանքի պլանը, կազմակերպել և անցկացնել գնդի մարզական մրցումներ, մարզական տոներ և մարզական այլ միջոցառումներ, թեկնածուներ ընտրել գնդի մարզական թիմերի համար և ղեկավարել նրանց մարզումները. - գնդի բժշկական ծառայության պետի հետ միասին միջոցառումներ մշակել գնդի անձնակազմի ֆիզիկական զարգացման և առողջության վիճակի բարելավման, պարապմունքների ընթացքում վնասվածքի կանխարգելման ուղղությամբ և մասնակցել դրանց անցկացմանը. - գնդի զինծառայողներին մարզական կոչումներ, կարգեր, դատավորական կարգեր շնորհելու և նրանց մարզական կրծքանշաններով պարգևատրելու համար ձևակերպել փաստաթղթեր, վարել գնդում ֆիզիկական պատրաստության և մարզական աշխատանքի արդյունքների հաշվառում: Գ ՆԴԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
