«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Դ) ԿԵՏԻ ԵՎ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-45)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 մայիսի 2023թ. ՍԴԱՈ - 45 | «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Դ) ԿԵՏԻ ԵՎ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Դ ԿԵՏԻ ԵՎ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ կետի և 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի ապրիլի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության (այսուհետ նաև Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42-րդ, 51-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ կետը և 12-րդ հոդվածի 3-րդ մասը»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/1748/05/21 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ կետը և 12-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում են Սահմանադրության 3-րդ, 42-րդ, 51-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով անհամաչափ և անորոշ ձևակերպումներով սահմանափակում են իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող, Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային իրավական փաստաթղթերով հռչակված տեղեկատվության ազատության իրավունքը: Վիճարկվող դրույթների, Սահմանադրությամբ, Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, միջազգային մի շարք փաստաթղթերով ամրագրված կարգավորումների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների վկայակոչմամբ Դիմողն ընդգծում է, որ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և պետք է առկա լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականություն: Այսինքն ըստ Դիմողի անձանց կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել բացառապես նշված դեպքերում: Դիմողը փաստում է, որ քննարկվող դեպքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարությունից խնդրել է տրամադրել ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում իգական սեռի աշխատակիցների ընդհանուր թիվը, ընդ որում խոսքը վերաբերում է ոչ թե կին զինծառայողների ընդհանուր թվին, այլ կին աշխատակիցներին ընդհանրապես: Դիմողի պնդմամբ հարց է առաջանում, թե նշված տեղեկատվության տրամադրումն ինչպես է վնասելու Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Ըստ Դիմողի ընդհանրապես նման ռիսկ առկա չէ, իսկ մերժման պատճառը տեղեկատվություն ստանալու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումն է: Դիմողը գտնում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նաև իրավական պետության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից իրավական որոշակիության սկզբունքին: Մասնավորեցնելով Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավանորմով տրված այն սահմանումը, համաձայն որի Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին են դասում պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով», իր բնույթով բավական լայն սահմանում է, հստակ, կանխատեսելի և մատչելի չէ, այսինքն չի բավարարում որակական այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են իրավական որոշակիության սկզբունքի պահպանման համար: Ըստ Դիմողի դրանով պետական մարմինների պաշտոնատար անձանց տրվում է հայեցողության լայն շրջանակ նախ, այս կամ այն տեղեկությունը որպես պետական կամ ծառայողական գաղտնիք սահմանելու առանց որևէ կոնկրետ հիմնավորում նշելու պահանջի, այնուհետև հղում անելով իրավանորմին, մերժելու այն տեղեկատվության տրամադրումը, որը հայցում է տեղեկատվություն ստացողը: Դիմողը փաստում է, որ իր կողմից հայցվող տեղեկությունը չտրամադրելը չի բխում պաշտպանության ոլորտում պետության գործունեության արդյունավետությունն ապահովելու ՀՀ պաշտպանության նախարարության խնդրից: Ուստի Դիմողի պնդմամբ տեղեկատվության հանրային մատչելիության նման սահմանափակումներ նախատեսող Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթների ձևակերպումներն արդարացված և իրավաչափ չեն: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները չեն բխում միջազգային իրավական փաստաթղթերով սահմանված հայեցակարգերից և հակասում են Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներով» ամրագրված կանոններին, իսկ իր կողմից պահանջվող տեղեկությունները վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին. մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը տեղեկատվության բացահայտմամբ սպասարկվող հանրային շահի պարտադիր գերակայությունն արդարացնող միջոց է: Միաժամանակ, Դիմողն ընդգծում է, որ նման պայմաններում քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը, այսինքն հանրային տեղեկատվության մատչելիությունը, ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Սահմանադրական դատարանը, վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ, հանգում է հետևյալ եզրակացության. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունները, որի Դիմողի կողմից վիճարկվող դ կետով սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միավորումների ու զորամասերի տեղաբաշխման, իսկական անվանումների, կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները: Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված է կարծիքի արտահայտման ազատությունը: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն այն ենթակա է սահմանափակման միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Սահմանադրության 51-րդ հոդվածով ամրագրված է տեղեկություններ ստանալու իրավունքը, որը ևս բացարձակ չէ և կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Սահմանադրության 51-րդ հոդվածի 2-րդ մաս: Այսպիսով, Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված ազատությունը, ինչպես նաև 51-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը բացարձակ չեն և կարող են սահմանափակվել միայն օրենքով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հենց նման սահմանափակում է նախատեսված նաև Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես նշված օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները, որոնց թվում է նաև տվյալ հոդվածի 1-ին մասի վիճարկվող դ կետով սահմանված տեղեկությունը: Ուստի նման տեղեկատվության հասանելիության տրամադրման սահմանափակումը սահմանված է օրենքով, և այս պարագայում դրա անհրաժեշտությունը բխում է հանրային շահի գերակայությունից: Այս առումով կարևոր է ընդգծել, որ ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության սահմանափակման նպատակն ազգային պետական անվտանգության պաշտպանությունն է: Այսպիսով, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, այդ թվում Դիմողի կողմից վիճարկվող դ կետով սահմանված են Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված ազատության և 51-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի իրավաչափ օրենքով սահմանված սահմանափակման դեպքերը: Ուստի Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված ազատության և 51-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար դրա և Դիմողի կողմից վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, համաձայն որի Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նաև իրավական պետության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից իրավական որոշակիության սկզբունքին», Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանվում են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն առնչվող իրավակարգավորումները: Նշված հոդվածի Դիմողի կողմից վիճարկվող 3-րդ պարբերությունը վերաբերում է այդպիսի տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց և պետական մարմիններին: Ընդ որում 12-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներն ընդհանուր բնույթի են և վերաբերում են բոլոր բնագավառների տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն: Հետևաբար Դիմողի կողմից վիճարկվող դրույթը չի սահմանում կոնկրետ սույն պարագայում ռազմական ոլորտի առանձնահատկությունները: Սահմանադրական դատարանն այս համատեքստում կարևոր է համարում վկայակոչել Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները: Այսպես նշված հոդվածի 3-րդ մասի գ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և հաստատում է տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը: Նույն հոդվածի 4-րդ մասի ա կետի համաձայն պետական կառավարման համակարգի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում համապատասխան ծրագրերի իրականացումը, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենսդրության պահանջների կատարումն իրենց ենթակա ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում: Ավելին, Դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթի կիրառման կապակցությամբ գործնականում իրավական վեճ առաջանալու դեպքում ՀՀ դատարաններն իրավասու են լրացնել այդ նորմերը դատական մեկնաբանություններով: Այսպես Սահմանադրական դատարանը, 2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշմամբ անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, արձանագրել է. Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով, մասնավորապես Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է, որ « թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին։ Հետևաբար շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վիճարկվող 3-րդ պարբերությամբ սահմանվում է ընդհանուր կանոն, որը կարող է մասնավորեցվել ինչպես նշված դրույթի և դրա հիման վրա ընդունվող ենթաօրենսդրական ակտերի հիման վրա կոնկրետ բնագավառում իրավասու մարմնի տվյալ դեպքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, այնպես էլ այդ կապակցությամբ իրավական վեճ առաջանալու պարագայում դատական մեկնաբանության միջոցով հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ կետի և 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության հակասությունը Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածներին, հետևաբար նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին: Այսպիսով, նկատի ունենալով, որ սույն դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորվում ինչպես Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 42 և 51-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման փաստը, այնպես էլ դրա և Դիմողի կողմից վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Ուստի վերոշարադրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ կետի և 12-րդ հոդվածի 3-րդ պարբերության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
16 մայիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-45
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-45
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
