ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 11 մարտի 2009թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
11 մարտի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ` Կ. Բալայանի
Անդամակցությամբ՝ Ֆ.Թոխյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
1.Քաղաքացի Ռուբեն Թորոսյանը 23.02.2009թ. դիմել է սահմանադրական դատարան` վիճարկելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված
դրույթի
սահմանադրականության հարցը:
2.Դիմողը միջնորդում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածի (ժդ) կետի հիմքով իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Քաղաքացի Ռ. Թորոսյանը ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել փաստաթղթերի մի փաթեթ, որը բաղկացած է դրանում ընդգրկված դիմումների ցանկից և կցված բուն դիմումներից: Ըստ այդմ, ցանկին կցված է 26 դիմում։ Դրանցից 8-ում դիմողը վիճարկում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ 69- րդ
հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականությունը։
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Օրենքի 69-րդ հոդվածի 8-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանված դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ Ռ. Թորոսյանը նախկինում յոթ դիմում է ներկայացրել սահմանադրական դատարան /08.12.2008p. úng phų 4-247, 27.12.2008p. úng phų 4-261, 16.01.2009p. úng phų 6-100, 30.01.2009p. ứng phủ 6-105, 10.02.2009p. ứng phų 4-44, 10.02.2009p. ứng phų 4-42, 13.02.2009թ. մտից թիվ 4-54/, որոնցից մեկը` մտից թիվ 4-247 դիմումը, սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմի` 24.12.2008թ. որոշմամբ ընդունվել է քննության։ Մյուսների քննությունը մերժվել է։ Նշենք, որ քաղաքացի Ռ. Թորոսյանի կողմից ներկայացված այդ դիմումները, ըստ էության, նույնաբովանդակ դիմումներ են, դրանք բոլորն էլ ունեն նույն բովանդակությունը և նույն հիմնավորումները։ Դրանցում առկա միակ տարբերությունն այն է, որ այլ է միայն դիմումների առաջին տողում կատարված նշումը, որը, սակայն, ոչ մի կերպ չի ազդում դիմումների բովանդակության վրա:Հետևաբար, իր դիմումի հիման վրա արդեն քննության ընդունած գործի առկայության պայմաններում, նույն հարցի վերաբերյալ նոր դիմում ներկայացնելու պարագայում անձը չի կարող համարվել պատշաճ դիմող:
4.«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 3-րդ մասին 3-րդ պարբերության համաձայն .«Դիմողի միջնորդության հիման վրա նրան պետական տուրքի վճարումից ազատելու հարցը սահմանադրական դատարանը լուծում է անհատական դիմումը քննության ընդունելու հարցը լուծելու հետ միաժամանակ՝«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»: Դատարաններում, պետական տուրքի գծով արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով, որի ժդ) կետի համաձայն պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություն ունեն. «դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով»:
Սահմանադրական դատարան հասցեագրված իր դիմումով քաղաքացի Ռ. Թորոսյանը բարձրացրել է օրենքի դրույթի սահմանադրականության հարց, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով պետական տուրքի վճարումից ազատում նախատեսված չէ:
Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 27 հոդվածով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25 հոդվածի 2-րդ մասով Սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
Չբավարարել պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի միջնորդությունը և դիմումի քննության ընդունումը մերժել: Նախագահող`
Անդամներ
3
42/2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մարտի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
