Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԶՈՐ ԻՍԱԽԱՆՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԶՈՐ ԻՍԱԽԱՆՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-341 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 34 | ԱՆԶՈՐ ԻՍԱԽԱՆՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

1 նոյեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Հ. Դանիելյանի

Մ. Թոփուզյանի

Քննության առնելով քաղաքացի Անզոր Իսախանովի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Անզոր Իսախանովը 2010թ. հոկտեմբերի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածին հակասող և անվավեր։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. ՀՀ աշխատանքային օրենսգրքի վիճարկվող 265-րդ հոդվածը վերաբերում է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին։ Դիմողի կարծիքով, նշված հոդվածի 1-ին մասով սահմանված մեկամսյա ժամկետը չափազանց կարճ ժամկետ է, որը բավարար չէ աշխատանքային վեճերով անձանց խախտված իրավունքների դատական պաշտպանությունը կազմակերպելու համար։ Դիմողը պնդում է, որ դատարան դիմելու համար մեկամսյա ժամկետ սահմանելով օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքում, նյութական իրավական նորմերից բացի, ամրագրել է նաև դատավարական նորմ, հետևաբար, օրենսդիրը պարտավոր էր ամրագրել նաև դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդության վերաբերյալ նորմ այնպես, ինչպես դա արված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում։

2. Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են։ Այսինքն վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ըստ էության բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարցը։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1- ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Անզոր Իսախանովի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

1 նոյեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել