Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 83 — Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 83AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 83 — Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 83. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի

Ամբողջ Տեքստ

Հոդված 83. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ ներկայացված դրամական պահանջների կատարումը 1. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն։

2. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) մշակութային և կրթական հաստատությունների շենքերը, այդ շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, մշակութային արժեք ներկայացնող շարժական գույքը, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (ներառյալ նրա թեմերի) գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։

3. Այլ կրոնական կազմակերպությունների պաշտամունքային կառույցները, այդ կառույցների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, ծիսական նշանակության և պաշտամունքի առարկաները, ինչպես նաև նման գույքի նկատմամբ դրա սեփականատեր չհանդիսացող կրոնական կազմակերպության գույքային իրավունքները բռնագանձման ենթակա չեն, բացառությամբ պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել