ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1062 — Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կ
Ամփոփում
Հոդված 1062. Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի պատճառած վնասի համար (վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն) 1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի կողմից աշ
Ամբողջ Տեքստ
Հոդված 1062. Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի պատճառած վնասի համար (վերնագիրը լրաց. 14.06.23 ՀՕ-203-Ն) 1. Իրավաբանական անձը կամ քաղաքացին հատուցում է իր աշխատողի, ինչպես նաև օրենքով սահմանված Կազմակերպությունը՝ իր կողմից օրենքով սահմանված կարգով կամավոր աշխատանքում ներգրավված կամավորի կողմից աշխատանքային (ծառայողական, պաշտոնեական) կամ կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս պատճառված վնասը:
2. Սույն գլխի կանոնների համաձայն` աշխատող է համարվում աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաև քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանք կատարող քաղաքացին, եթե նա գործել է կամ պետք է գործեր համապատասխան իրավաբանական անձի կամ քաղաքացու առաջադրանքով և աշխատանքների անվտանգ կատարման նկատմամբ նրա վերահսկողության ներքո:
3. Տնտեսական ընկերակցությունները հատուցում են իրենց մասնակիցների կողմից ընկերակցության ձեռնարկատիրական կամ այլ գործունեություն իրականացնելիս պատճառված վնասը: (1062-րդ հոդվածը լրաց.
14.06.23 ՀՕ-203-Ն ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
