ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 320 — Ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը 1.
Ամփոփում
Հոդված 320. Ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 319-րդ հոդվածով սահմանված կարգով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանելուց հետո դատարանը կողմերի համապատասխան միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում և լուծում է ապացույցի թույլատրելիության հարցը: 2. Ապացույցի թույլատրելիության հարցը քննարկելիս դրա բովանդակային հետազոտում չի իրականացվում: Եթե ապացույցի թույլատրելիությ
Ամբողջ Տեքստ
Հոդված 320. Ապացույցների թույլատրելիության հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 319-րդ հոդվածով սահմանված կարգով հետազոտման ենթակա ապացույցների ծավալը սահմանելուց հետո դատարանը կողմերի համապատասխան միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում և լուծում է ապացույցի թույլատրելիության հարցը:
2. Ապացույցի թույլատրելիության հարցը քննարկելիս դրա բովանդակային հետազոտում չի իրականացվում: Եթե ապացույցի թույլատրելիության որոշումը պահանջում է տվյալ կամ մեկ այլ ապացույցի բովանդակային հետազոտում, ապա ապացույցն անթույլատրելի ճանաչելու հարցի լուծումը հետաձգվում է և հիմնական դատալսումների ընթացքում իրականացվում է սույն օրենսգրքի 335-րդ հոդվածով սահմանված կարգով:
3. Դատարանն ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին կայացնում է որոշում:
4. Անթույլատրելի ապացույցը հանվում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկից, սակայն այն շարունակվում է պահվել քրեական գործում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
