«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-135)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 135 | «ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի հունիսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Մանուկյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. ««Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ իրավական որոշակիությանը համապատասխանող օրենքի հիման վրա դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և, ըստ այդմ, դատախազի իրավունքների սահմանափակման համաչափությունն ապահովելու համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմով նախատեսված և դատախազի վարքագծի ընդհանուր կանոններ սահմանող «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթն անորոշ է, և պարզ չէ, թե պրակտիկայում ինչպես է մեկնաբանվում և կիրառվում այն: Ըստ այդմ, դիմողը բարձրացնում է հետևյալ հարցադրումը. «Արդյո՞ք «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված և դատախազի վարքագծի ընդհանուր կանոններ սահմանող «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը բավարար չափով հստակ ու կանխատեսելի է նախատեսում այն, թե որն է դատախազի կողմից կատարված այն արարքը, որն անհարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն»: Ըստ դիմողի «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթից հետևում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության և հատկապես իրավական որոշակիության սկզբունքներին, քանի որ հստակ և կանխատեսելիորեն չի սահմանում, թե իր ո՞ր արաքն է, որ կարող է գնահատվել իբրև դատախազության բարձր հեղինակությանն անհարիր կամ դատախազության բարձր հեղինակությունը վարկաբեկող, մասնավորապես, դիմողի գնահատմամբ դատախազի համար պարզ չէ, թե արարքը որպես կարգապահական խախտում գնատատելու համար արդյո՞ք բավարար է արձանագրել, որ դատախազը նշված արարքով դուրս է եկել համապատասխան իրավական ակտով անմիջականորեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, թե՞ նաև պարտադիր է, որ դատախազի համապատասխան արարքի արդյունքում խախտվի հանրային կամ մասնավոր շահն ապահովող որևէ իրավունք, որի դեպքում միայն կարող է գնահատվել, որ դատախազի արարքը ոչ հարիր է դատախազության բարձր հեղինակությանը կամ վարկաբեկում է այն: Վերոգրյալի հիման վրա դիմողը գտնում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին փոխկապակցված Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպման պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ իրավական որոշակիությանը համապատասխանող օրենքի հիման վրա դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և, ըստ այդմ, դատախազի իրավունքների սահմանափակման համաչափությունն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 22-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ, ըստ դիմողի, հաշվի չի առել 2022 թվականի փետրվարի 2-ի անհատական դիմումում իր կողմից ներկայացված այն հիմնավորումը, «(...) որ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնող մարմինը ոչ թե անկախ մարմին է, այլ հանդիսանում է ՀՀ գլխավոր դատախազի ստորադաս դատախազը, որպիսի հանգամանքը ողջամտորեն բացառում է այն, որ, առանց ՀՀ գլխավոր դատախազի կամքի, (...) կարգապահական վարույթ իրականացնող դատախազը կարող է օբյեկտիվորեն մեկնաբանել «դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող վարքագիծ» օրենսդրական եզրույթը գալով եզրահանգման, որ դատախազը թույլ չի տվել դատախազության բարձր հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող արարք դրանով իսկ հակադրվելով իր վերադասը համարվող և կարգապահական վարույթ հարուցած սուբյեկտի ՀՀ գլխավոր դատախազի դիրքորոշմանը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ, միևնույն հիմնավորումներով և պատճառաբանություններով անհատական դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան նաև 2022 թվականի փետրվարի 2-ին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանը 2022 թվականի փետրվարի 22-ին կայացրել է «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին» ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշումը մերժելով Անդրանիկ Մանուկյանի կողմից ներկայացված դիմումի ընդունումը այն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ 2022 թվականին հունիսի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անդրանիկ Մանուկյանի սույն անհատական դիմումը, որով կրկին վիճարկվում է թիվ ՎԴ/2346/05/20 վարչական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սահմանադրությանը համապատասխանությունը, ընդ որում նշված դիմումը կրկնում է նախկինում մերժված նույնաբովանդակ դիմումի հիմնավորումները: Սահմանադրական դատարանը գտնում է, որ 2022 թվականի հունիսի 30-ին Անդրանիկ Մանուկյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ նույնաբովանդակ դիմումը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-135
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-135
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
