ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 110.3-րդ հոդվածով. « Հ ոդված 110.3 . Գյուղատնտեսական մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի օգտագործման, բազմացման , ներմուծման և հավաստագրման պահանջների խախտումը 1․ Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում չգրանցված սորտերի և տնկանյութի ձևերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, տարածքում օգտագործումը և բազմացումը առաջին անգամ արձանագրելիս՝ առաջացնում է նախազգուշացում, իսկ դրանից հետո՝ 18 ամսվա ընթացքում, խախտումը յուրաքանչյուր անգամ արձանագրելու կամ խախտումը վերացնելու մասին տրված հանձնարարականի կամ կարգադրագրի պահանջը սահմանված ժամկետում չկատարելու դեպքերում՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից յոթնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով: 2․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակի ներմուծումն առանց սորտի պատկանելության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տրամադրած հավաստագրերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով: 3․ Նախահիմնային, հիմնային, վերարտադրված սերմերը և ելակետային, հիմնային, հավաստագրված, վերարտադրված և սովորական տնկանյութերը չհավաստագրելու դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` երեսնապատիկից մինչև երեսունհինգապատիկի չափով: 4․ Սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից մինչև վաթսունհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` յոթանասունապատիկից մինչև յոթանասունհինգապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 238.1-ին հոդվածում «Բույսերի կարանտինի և երկրագործության ոլորտի պետական տեսչության մարմիններ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող մարմին» բառերով, «և 110» բառերը՝ «,110 և 110.3» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության բույսերի կարանտինի և երկրագործության պետական գլխավոր տեսուչը, նրա տեղակալները և տարածքային պետական տեսուչները» բառերը՝ «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները և տարածքային մարմնի ղեկավարները» բառերով։ Հոդված 3 ․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հոկտեմբերի 3 Երևան ՀՕ-346-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-346-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.10.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 04.10.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.09.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 03.10.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.10.2023 Հիմնական ակտ 14.09.2022, ՀՕ-346-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-346-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
