ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13 - ին «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) Հայաստանի Հանրապետության անունից Եվրոպական դատարան է ներկայացնում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ:»: Հոդված 2. Օրենքի 8.1-ին հոդվածի 1-ին մասում՝ 1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում ժամանակային միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.»: Հոդված 3. Օրենքի 8.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին, 6.1-ին և 8.1-ին կետերով. «1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.». «6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.». «8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով. «3.1) ներկայացնելու միջազգային դատարաններ, Եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ և միջազգային արբիտրաժային կենտրոններ գործուղվող իրավաբանների թեկնածությունը, որը հաստատում է վարչապետը: Հանրային ծառայող չհանդիսացող անձին վարչապետը որոշմամբ լիազորում է հանդես գալ սույն կետում նշված մարմիններում, և նրա հետ կնքվում է համապատասխան պայմանագիր.»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-142-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-142-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (12.05.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 11.05.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.04.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.05.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 12.05.2023 Հիմնական ակտ 13.04.2023, ՀՕ-142-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 10.07.2019, ՀՕ-141-Ն 10.07.2019, ՀՕ-141-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 ապրիլի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-142-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
