Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր. 2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տի

Ամբողջ Տեքստ

Հոդված 15. Ոստիկանության պարտականությունները քաղաքացիների և կազմակերպությունների գույքը պահպանելիս Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) ապահովել, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով, օբյեկտների և գույքի պետական պահպանությունը, վերահսկել այլ կազմակերպությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությունը, հայտնաբերված թերությունների վերացման նպատակով տալ պարտադիր կատարման ենթակա կարգադրագրեր. 2) անհետաձգելի միջոցներ ձեռնարկել իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ, մինչև դրանք համապատասխան պետական մարմիններին կամ պաշտոնատար անձանց հանձնելը. 3) ապահովել գտնված և ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանությունը, միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ: Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը , ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության՝ պետական պահպանության գործառույթ իրականացնող ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ծառայության կարգը սահմանում է ոստիկանության պետը: (15-րդ հոդվածը լրաց. 31.05.19 ՀՕ-46-Ն, փոփ. 09.06.22 ՀՕ-172-Ն, խմբ.

24.10.24 ՀՕ-433-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել