ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 25.02.2013Թ. ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 մարտի 2013թ. ՍԴԱՈ - 14 | ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 25.02.2013Թ. ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 25.02.2013Թ. ԹԻՎ 62-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներից ելնելով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև նկատի ունենալով 2013թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-13 որոշման նախաբանում բերված փաստարկները, «ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Հաշվի առնելով, որ «ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործը և սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված «ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի նշված գործերը միավորել և քննել դատարանի նույն նիստում։
3. «ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Կ. Ռիչարդի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2013թ. մարտի 11-ին, ժամը 10.00-ին։
4. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի միավորված գործով զեկուցողներ նշանակել ՀՀ սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանին, Ֆ. Թոխյանին և Ա. Խաչատրյանին։
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 9-րդ մասի հիման վրա միավորված գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:
6. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի նշված գործը քննելիս որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ընտրության արդյունքներն ամփոփող պետական մարմնին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքերով սույն գործով որպես հարակից պատասխանողներ իրենց իրավասությունների հետ կապված հարցերով, ներգրավել ՀՀ դատախազությանը և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը։
7. Սահմանադրական դատարանի 2013թ. մարտի 5-ի ՍԴԱՈ-13 որոշման 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված պահանջները հավասարապես վերաբերում են միավորված գործին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
5 մարտի 2013 թվականի
ՍԴԱՈ-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 մարտի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
