ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 81 — Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները 1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան: 2. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն) 3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ: Այս
Ամբողջ Տեքստ
Հոդված 81. Լիակատար ընկերակցության մասնակցի պարտականությունները 1. Լիակատար ընկերակցության մասնակիցը պարտավոր է նրա գործունեությանը մասնակցել կանոնադրության պայմաններին համապատասխան: 2. (մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-39-Ն) 3. Լիակատար ընկերակցության մասնակիցն իրավունք չունի, առանց մնացած մասնակիցների համաձայնության, իր անունից, ի շահ իրեն կամ երրորդ անձանց, կնքել ընկերակցության գործունեության առարկա կազմող գործարքներին համանման գործարքներ: Այս կանոնը խախտելու դեպքում ընկերակցությունն իրավունք ունի մասնակցից իր ընտրությամբ պահանջել հատուցելու ընկերակցությանը պատճառված վնասները կամ ընկերակցությանը հանձնելու այդպիսի գործարքներով ստացած ամբողջ օգուտը: (81-րդ հոդվածը փոփ.
26.12.08 ՀՕ-39-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
