Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/11054/05/13
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/11054/05/13

Վճռաբեկ դատարանՎԴ/11054/05/1326 դեկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի <<ՀայՌուսկոգեներացիա>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի (իրավանախորդ` ՀՀ ֆինանսների նախարարություն (այսուհետ` Նախարարություն))` Կոմիտեի ստուգումների 2 կազմակերպման և դիտարկման վարչության (այսուհետ` Վարչություն) 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Վարչության 27.09.2013 թվակ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/11054/05/13

Նախագահող դատավոր`

Ա. Բաբայան

Դատավորներ`

Ա. Աբովյան

Գ. Ղարիբյան

Վարչական գործ թիվ ՎԴ/11054/05/13

2016թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2016 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.05.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի <<ՀայՌուսկոգեներացիա>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կոմիտեի (իրավանախորդ` ՀՀ ֆինանսների նախարարություն

(այսուհետ`

Նախարարություն))`

Կոմիտեի

ստուգումների

2

կազմակերպման և դիտարկման վարչության (այսուհետ` Վարչություն) 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է` Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտը ճանաչվել է անվավեր:

ՀՀ

վարչական

վերաքննիչ

դատարանի

23.03.2016

թվականի

որոշմամբ

վերակազմակերպման հիմքով Նախարարությունը փոխարինվել է իրավահաջորդով` Կոմիտեով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.05.2016 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման` Ընկերության կողմից լիցենզիա ստանալու հայտ ներկայացնելը և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը բավարար համարելով Ընկերության գործունեությունը լիցենզավորված համարելու համար այն պարագայում, երբ լիցենզավորող մարմինը դեռևս որոշում չէր կայացրել Ընկերությանը լիցենզիա տրամադրելու վերաբերյալ: Հետևաբար Ընկերությունն իրականացրել է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն և պետք է ենթարկվեր պատասխանատվության <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիմքով:

2. Վերաքննիչ դատարանը խախտել է <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ, 42-րդ հոդվածները, <<Ավելացված արժեքի մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքը հաշվեգրման եղանակով եկամուտների և ծախսերի հաշվառում իրականացնելու պարտավորությունը կախվածության մեջ է դնում ոչ թե պայմանագրի պայմաններից կամ սակագին սահմանված լինելու հանգամանքից, այլ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ եկամտի համար նախատեսված ծախսերը ճանաչելու պահից: Ավելին` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ պայմանագրով նախատեսված վճարումը կատարելու պայմաններն անխուսափելիորեն վրա էին հասնելու` հաշվի առնելով Ընկերության կողմից կատարված աշխատանքների և ներդրումների ծավալը:

3

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին էլեկտրաէներգիան առաքվել է ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, հետևաբար այն <<Ավելացված արժեքի հարկի մասին>> ՀՀ օրենքի իմաստով համարվում է <<ապրանքի մատակարարում>>: Այսինքն` Ընկերությունը 2011 թվականի ընթացքում արտադրել և առաքել է էլեկտրական էներգիա, որի դիմաց ստացվելիք գումարից ենթակա էր հաշվարկման ավելացված արժեքի հարկ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.05.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ <<կայացնել նոր դատական ակտ>>:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքը զուրկ է իրավական հիմնավորվածությունից, բողոքում բերված փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում, իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելը կրում է ձևական բնույթ: Վճռաբեկ բողոքում նշված` Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ակտով Ընկերության նկատմամբ առաջադրված` ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափը չի համապատասխանում իրականությանը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 03.12.2008 թվականի թիվ 670Ա որոշմամբ Ընկերությանը <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանի կառուցման համար տրվել է <<Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի կառուցման>> թիվ 0303 լիցենզիան, որը գործում է 03.12.2008 թվականից մինչև 07.10.2009 թվականը (հատոր 1-ին, գ.թ.. 54-60):

2. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 06.08.2010 թվականի թիվ 418Ա որոշմամբ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանի կառուցման համար Ընկերությանը տրամադրված թիվ 0303 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Ընկերության հայտը մերժվել է: Նույն որոշման համաձայն` նշված լիցենզիայի գործողության ժամկետը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.09.2009 թվականի թիվ 607Ա որոշմամբ երկարաձգվել էր մինչև 07.08.2010 թվականը, սակայն կայանի կառուցման աշխատանքները չեն ավարտվել (հատոր 1-ին, գ.թ. 70-73):

3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 21.12.2011 թվականի թիվ 598Ա որոշմամբ Ընկերությանը 15 տարի ժամկետով տրամադրվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանում <<Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության>> թիվ 0442 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 61-68):

4. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 21.12.2011 թվականին ընդունված և 21.01.2012 թվականին ուժի մեջ մտած թիվ 602Ա որոշման 1-ին կետի համաձայն` Ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանվել է 36,369 ՀՀ դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի, և 43,643 ՀՀ դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հատոր 1-ին, գ.թ. 24):

4

5. 21.12.2009 թվականին Ընկերության (Կառուցող), <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի (Բաշխող) և <<Հաշվարկային կենտրոն>> ՓԲԸ-ի (Ծառայություններ մատուցող) միջև կնքված <<Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման>> թիվ ENA-09-27 պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Կառուցողը կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում արտադրվող էլեկտրաէներգիան առաքում է Բաշխողին, Ծառայություններ մատուցողը հաշվառում է այն, իսկ Բաշխողը վճարում է առաքված էլեկտրաէներգիայի համար պայմանագրով սահմանված կարգով: Նույն պայմանագրի 3.1-րդ կետի համաձայն` Բաշխողը վճարում է կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում ստացված էլեկտրաէներգիայի համար պայմանագրի 6.1-րդ կետում նշված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների պատճենները Կառուցողի կողմից ներկայացնելուց և էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մինչև առաջին հաշվարկային ամսվան հաջորդող ամսի 25-ը: Նույն պայմանագրի 6.1-րդ կետի համաձայն` Կառուցողը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի որոշման պատճենը և առաքված էլեկտրաէներգիայի (հզորության) համար սակագնի սահմանման մասին որոշման պատճենը ներկայացնում է Բաշխողին (հատոր 1-ին, գ.թ. 14-19):

6. Ընկերության (Վաճառող) և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ի (Գնորդ) միջև 25.01.2012 թվականին կնքված <<Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (...)>> թիվ ENA-12-01 պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Վաճառողը վաճառում, իսկ Գնորդն ամբողջությամբ գնում է Վաճառողի առաքած էլեկտրաէներգիան` նույն պայմանագրով սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 25-35):

7. Վարչության կողմից 27.09.2013 թվականին կազմված թիվ 1002942 ակտի համաձայն` Ընկերությունում կատարված ստուգման արդյունքում պարզվել է հետևյալը.

ա) Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտի 1-ին կետի համաձայն` Ընկերությունը խախտել է <<Շահութահարկի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի պահանջները: Այսպես, ըստ ստուգման ակտի` Ընկերությունը 2012 թվականի նոյեմբերի 30-ին 2012 թվականի հունվարի 1-ի մատակարարման ամսաթվով էլեկտրոնային եղանակով դուրս է գրել 406.913.160 ՀՀ դրամ (այդ թվում ավելացված արժեքի հարկ` 67.818.860 ՀՀ դրամ) գումարով թիվ Ա1581308449 հարկային հաշիվը, որը վերաբերում է 2009 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի դեկտեմբերը ներառյալ առաքված էլեկտրաէներգիայի ծավալներին, որոնց գումարներն ամբողջությամբ ցույց է տվել 2012 թվականի հունվար ամսվա ավելացված արժեքի հարկի հաշվարկով: Վերը նշված հաշվով 2011 թվականին վերաբերող առաքված էլեկտրաէներգիայի ծավալը գումարային արտահայտությամբ կազմում է 215.292.636 ՀՀ դրամ (այդ թվում ավելացված արժեքի հարկ` 35.882.106 ՀՀ դրամ): Այսինքն` Ընկերությունը 2011 թվականի իրացման շրջանառությունը պակաս է ցույց տվել 179.410.530 ՀՀ դրամով, որին վերաբերող համախառն եկամտից նվազեցումները կազմել են 190.449.995 ՀՀ դրամ, իսկ 2011 թվականի 1 տոկոս նվազագույն շահութահարկը պակաս է հաշվարկել 1.735.175 ՀՀ դրամով: Բացի այդ, ստուգման ակտով, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, հաշվարկվել է նաև տույժ` 642.849 ՀՀ դրամի չափով` հաշվի առնելով Ընկերության անձնական հաշվի քարտում առկա գերավճարը: Այսպիսով, շահութահարկի գծով Ընկերությանը ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա գումարի չափը կազմել է 2.378.024 ՀՀ դրամ:

բ) Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտի 5-րդ կետի համաձայն` Ընկերությունը խախտել է <<Ավելացված արժեքի մասին>> ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները: Այսպես, Ընկերությունը 2011 թվականի իրացման

5

շրջանառությունը 179.410.530 ՀՀ դրամով պակաս ցույց տալու հետևանքով 2011 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսը ներառյալ հաշվարկել է ավելացված արժեքի հարկի պակաս գումարներ` ընդամենը 35.882.106 ՀՀ դրամի չափով. այդ գումարն Ընկերությունը ցույց է տվել 2012 թվականի հունվարին, և այն ենթակա է նվազեցման: Համաձայն <<Ավելացված արժեքի մասին>> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի` ավելացված արժեքի հարկի պակաս ցույց տրված գումարները (35.882.106 ՀՀ դրամ) 50 տոկոս տուգանքի (17.941.053 ՀՀ դրամ) հետ միասին` ընդամենը 53.823.159 ՀՀ դրամի չափով, ենթակա են գանձման պետական բյուջե: Բացի այդ, ստուգման ակտով, համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, հաշվարկվել է նաև տուգանք նվազեցված հարկի գումարի 10 տոկոսի չափով, ընդամենը` 3.588.211 ՀՀ դրամ, իսկ <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները չեն կիրառվել Ընկերության անձնական հաշվի քարտում առկա գերավճարների պատճառով: Այսպիսով, ավելացված արժեքի հարկի գծով Ընկերությանը ստուգման ակտով առաջադրված լրացուցիչ վճարման ենթակա գումարի չափը կազմել է 57.411.370 ՀՀ դրամ, որից ենթակա է պակասեցման 35.882.106 ՀՀ դրամը:

գ) Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտի 14-րդ կետի համաձայն` Ընկերությունը 2011 թվականին առանց համապատասխան լիցենզիայի արտադրել և առաքել է էլեկտրաէներգիա, որի համար, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, Ընկերությունից ենթակա է բռնագանձման տուգանք` տվյալ գործունեության համար սահմանված պետական տուրքի տասնապատիկի չափով (1.000.000 ՀՀ դրամ), ինչպես նաև օրենքով սահմանված պետական տուրքի գումարը (100.000 ՀՀ դրամ)` որպես վնաս: Այսպիսով, առանց համապատասխան լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար Ընկերությանը ստուգման ակտով առաջադրված գանձման ենթակա գումարի չափը կազմել է 1.100.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 48-52):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար առաջացող պատասխանատվության առանձնահատկությունների, ինչպես նաև էլեկտրական և (կամ) ջերմային

էներգիայի

արտադրության

կայանի

կարգաբերման-գործարկման

աշխատանքների արդյունքում շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների առաջացման հիմքերի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք անձը ենթակա է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության, եթե էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում արտադրել և բաշխման ցանց է առաքել էլեկտրական էներգիա` արտադրական

6

հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի գործողության ժամկետն ավարտված լինելու պայմաններում,

- ի՞նչ պայմանների առկայության դեպքում է ծագում էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության կայանի կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում արտադրված էլեկտրաէներգիան բաշխման ցանց առաքելուն ուղղված գործարքի արժեքից շահութահարկ և ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու` արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձի հարկային պարտավորությունը:

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով: Առանց լիցենզիայի նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

<<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` ներկայումս գործող խմբագրության համաձայն` (...) օրենքով սահմանված լիցենզավորման (...) ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի (...) իրականացնելու (...) դեպքերում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման (...) համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: (...) Նույն հոդվածի առաջին (եթե իրականացվող գործունեությունն օրենքով ենթակա է լիցենզավորման) և երկրորդ պարբերություններում նշված խախտումներ հայտնաբերելու դեպքերում խախտումներ կատարած անձանցից գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում (...):

<<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի` մինչև 01.01.2012 թվականը գործող խմբագրությամբ 26-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված (չհաշվառված) կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով (...): Նույն հոդվածով նախատեսված տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է (...): Օրենսդիրը <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանել է պատասխանատվություն առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար: Նշված պատասխանատվությունն առաջանում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) ֆիզիկական և իրավաբանական անձինք զբաղվում են գործունեության որոշակի տեսակով, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա,

2) ֆիզիկական և իրավաբանական անձինք այդ գործունեությունն իրականացնում են առանց համապատասխան լիցենզիայի առկայության:

7

Ընդ որում, վերը նշված իրավախախտման համար օրենսդիրը որպես պատասխանատվության միջոց է ընտրել տուգանքը, որի չափը պայմանավորված է լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիայի տրամադրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափով և կազմում է այդ դրույքաչափի տասնապատիկը: Բացի այդ, <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ուժով առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից ենթակա է բռնագանձման նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը` որպես վնասի հատուցում: <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի` մինչև 01.01.2012 թվականը գործող խմբագրությամբ 26-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ իրավական համակարգում մինչև 01.01.2012 թվականը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելը դիտարկվել է որպես ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն: Նշված իրավախախտման համար օրենսդիրը որպես պատասխանատվության միջոց էր ընտրել տուգանքը, որի չափը պայմանավորված էր լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացված և հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառությունով (համախառն եկամտով) և կազմում էր այդ իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսը: Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ մինչև 01.01.2012 թվականը գործող հարկային օրենսդրության տեսանկյունից վերոգրյալ պատասխանատվության միջոցն առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացրած անձի համար այդ գործունեության մասով համարվել է վերջնական հարկային պարտավորություն: Այսինքն` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացրած անձին <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի` մինչև 01.01.2012 թվականը գործող խմբագրությամբ 26-րդ հոդվածի հիմքով պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացված և հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով տուգանքի նշանակման դեպքում տվյալ անձն ազատվել է այդ գործունեության համար առաջացող մյուս բոլոր հարկային պարտավորություններից:

Փաստորեն, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մինչև 01.01.2012

թվականը

գործող

հարկային

օրենսդրությամբ

սահմանված

իրավակարգավորումները հանգում են հետևյալին.

1. առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությունը հանդիսացել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն,

2. առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար որպես պատասխանատվության միջոց ենթակա էր կիրառման տուգանքը,

3. նշված պատասխանատվության միջոցի` տուգանքի չափը կազմում էր լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու արդյունքում ստացված և հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսը,

4. առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձի նկատմամբ վերը նշված տուգանքի կիրառումը համարվել է վերջնական հարկային պարտավորություն` ապօրինի գործունեության մասով. այդ դեպքում լիցենզավորման ենթակա

համապատասխան

գործունեության

համար

որևէ

այլ

հարկային

պարտավորություն չէր կարող առաջանալ:

8

<<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի` մինչև 01.01.2012 թվականը գործող և ներկայումս գործող իրավակարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ ի տարբերություն ներկայումս գործող հարկային օրենսդրության` մինչև 01.01.2012 թվականը գործող հարկային օրենսդրության տեսանկյունից առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությունը հանդիսացել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն և այդպիսի իրավախախտում կատարած անձի նկատմամբ մինչև 01.01.2012 թվականը գործող օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցի (իրացման շրջանառության 50 տոկոսի չափով տուգանք) կիրառումն այդ գործունեության մասով համարվել է վերջնական հարկային պարտավորություն: Մինչդեռ ներկայումս գործող հարկային օրենսդրության համաձայն` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված պատասխանատվության միջոցի (լիցենզիայի համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով տուգանք և վնասի հատուցում` պետական տուրքի գումարի չափով) կիրառումը չի համարվում վերջնական հարկային պարտավորություն և անձին չի ազատում լիցենզավորման ենթակա գործունեության համար առաջացող մյուս բոլոր հարկային պարտավորություններից: <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, նույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա (...) սպառողների փոխհարաբերությունները:

<<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանձնաժողովը` (ա) սահմանում է էլեկտրական, ջերմային էներգիայի (...) կարգավորվող սակագները (...), (բ) լիցենզավորում է էներգետիկայի բնագավառում իրականացվող գործունեությունները (...):

<<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո (...): <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության) (...) գործունեությունները կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված համապատասխան գործունեության լիցենզիաների առկայության դեպքում: Էլեկտրական և ջերմային էներգիայի (...) առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն նույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք` լիցենզիայի պայմանների և շուկայի կանոնների համաձայն: <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և գործունեության լիցենզիայի տրման կարգն ու պայմանները սահմանում է հանձնաժողովը: <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն` գործունեության լիցենզիայի պայմանները սահմանում է հանձնաժողովը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձին տրվում է իրավունք` լիցենզիայի պայմանների համաձայն կառուցել արտադրող էլեկտրական և (կամ) ջերմային (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայաններ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` էլեկտրական էներգիայի

9

(հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և շուկայի կանոններով դա վաճառելու իրավունք: <<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ստեղծման և գործունեության կարգը:

<<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի իմաստով հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը (...) իր մեջ ներառում է (ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման (...) համակարգերը (...): <<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (...):

ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի` իրավահարաբերության ծագման պահին գործող 30.01.2002 թվականի թիվ 4 որոշմամբ (ուժի մեջ է մտել 14.03.2002 թվականին, ուժը կորցրել է 02.01.2014 թվականին) հաստատված <<Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման>> կարգի 3.18-րդ կետի համաձայն` էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կառուցման Լիցենզիա ունեցող Անձը մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը պարտավոր է կատարել կարգաբերմանգործարկման աշխատանքներ։ (...) Կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան պայմանագրով, որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը, և որը ենթակա է գրանցման Հանձնաժողովում:

Նույն կարգի 3.20-րդ կետի համաձայն` Հանձնաժողովը (...) գործունեությունների Լիցենզիաներ տրամադրելու և էլեկտրական, ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման (փոխադրման), բաշխման (...) սակագնի սահմանման վերաբերյալ Որոշումներն ընդունում է միաժամանակ։

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, էլեկտրական և ջերմային էներգիա սպառողների, ինչպես նաև պետական իշխանության մարմինների փոխհարաբերություններն օրենսդիրը կարգավորել է <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքով, որի համաձայն` էներգետիկայի բնագավառում որոշակի գործունեություն, մասնավորապես` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ` դրանց համակցված արտադրություն) կամ էլեկտրական և ջերմային էներգիայի առուվաճառք, կարող է իրականացվել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: Ընդ որում, <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 17-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների, ինչպես նաև <<Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին>> ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթների ուժով էներգետիկայի բնագավառում իրականացվող գործունեությունը լիցենզավորելու, այդ գործունեության համար լիցենզիա ստանալու վերաբերյալ հայտի քննարկման և լիցենզիայի տրման կարգն ու պայմանները, գործունեության լիցենզիայի պայմանները

սահմանելու

իրավասությունը

վերապահված

է

Հայաստանի

Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ էլեկտրական և ջերմային էներգիայի

10

արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության) գործունեությունը կարող է իրականացվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: Այսինքն` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունը (ներառյալ` դրանց համակցված արտադրությունը) օրենքի ուժով համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Հետևաբար տնտեսական գործունեության այդ տեսակով առանց համապատասխան լիցենզիայի առկայության զբաղվելու դեպքում առաջանում է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածներով օրենսդիրը սահմանել էր էներգետիկայի բնագավառում տրվող լիցենզիաների հետևյալ տեսակները.

1) արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա, որով անձին տրվում էր էլեկտրական և (կամ) ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայաններ կառուցելու իրավունք,

2) էլեկտաէներգիայի արտադրության լիցենզիա, որով անձին տրվում էր էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու, ինչպես նաև շուկայի կանոններով այն վաճառելու իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ <<Էներգետիկայի մասին>> ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի` իրավահարաբերության ծագման պահին գործող 30.01.2002 թվականի թիվ 4 որոշմամբ (ուժը կորցրել է 02.01.2014 թվականին) հաստատված <<Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման>> կարգի` սույն որոշմամբ վկայակոչված համապատասխան իրավադրույթների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության համաձայն` էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու և վաճառելու իրավունքով օժտված էր միայն էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը, իսկ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձն օժտված չէր նման իրավունքով: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում ևս, ըստ էության, արտադրվում է էլեկտրական էներգիա, որն առաքվում է բաշխման ցանց: Սակայն կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը և առաքումն իրավահարաբերության ծագման պահին կարգավորվում էր հատուկ իրավական ռեժիմով, որը հանգում է հետևյալին.

1) էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կարգաբերման-գործարկման աշխատանքներ կարող էր կատարել միայն արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձը,

2) էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կարգաբերման-գործարկման աշխատանքները կատարվում են մինչև արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը,

3) կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում բաշխման ցանց է առաքվում էլեկտրաէներգիա, որի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով կնքվում է հատուկ պայմանագիր:

11

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից մինչև այդ լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում էլեկտրաէներգիա արտադրելու և բաշխման ցանց առաքելու դեպքում անձը չի կարող ենթարկվել <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության` առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար, քանի որ արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի առկայությունը բավարար և անհրաժեշտ պայման է մինչև այդ լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում էլեկտրաէներգիա արտադրելու և բաշխման ցանց առաքելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտի 14-րդ կետով Ընկերությունը <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի հիմքով տուգանվել է 1.000.000 ՀՀ դրամով այն բանի համար, որ վերջինս 2011 թվականի ընթացքում առանց լիցենզիայի իրականացրել է լիցենզավորման ենթակա գործունեություն` արտադրել և առաքել է էլեկտրաէներգիա, ինչպես նաև Ընկերությունից գանձվել է 100.000 ՀՀ դրամ վնասի հատուցում` լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով:

Դատարանը, անդրադառնալով Վարչության 27.09.2013 թվականի թիվ 1002942 ստուգման ակտով առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար Ընկերության նկատմամբ առաջադրված տուգանքի և գանձման ենթակա վնասի հատուցման իրավաչափությանը, գտել է, որ վիճարկվող վարչական ակտն այդ մասով անվավեր է:

Վերաքննիչ դատարանը ևս գտել է, որ վիճարկվող վարչական ակտը` վերը նշված մասով, անվավեր է, քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարումը կատարվել է կարգաբերման-գործարկման

աշխատանքների

շրջանակներում,

որի

համար

էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա ունենալու անհրաժեշտությունը բացակայում է:

Մինչդեռ վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների նշված եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2011 թվականի ընթացքում Ընկերությունը <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանում արտադրել է էլեկտրական էներգիա և այն առաքել է բաշխիչ ցանց` կարգաբերման-գործարկման աշխատանքների շրջանակներում` 21.12.2009 թվականի <<Կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում առաքվող էլեկտրաէներգիայի հաշվառման>> թիվ ENA-09-27 պայմանագրի հիման վրա: Մինչդեռ սույն գործի փաստական կողմի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանի կառուցման համար Ընկերությանը տրված <<Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանի կառուցման>> թիվ 0303 լիցենզիայի գործողության ժամկետն ավարտվել է 07.08.2010 թվականին: Այսինքն` Ընկերությունը 2011 թվականին չի ունեցել արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա, որը վերջինիս իրավական հնարավորություն կտար կարգաբերման-գործարկման աշխատանքների կատարման ընթացքում արտադրելու և բաշխման ցանց առաքելու էլեկտրական էներգիա:

12

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 2011 թվականի ընթացքում Ընկերությունը <<Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)>> կայանում կատարված կարգաբերման-գործարկման

աշխատանքների

շրջանակներում

արտադրել

է

էլեկտրաէներգիա և այն առաքել է բաշխիչ ցանց` առանց այդ գործունեության համար օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիայի առկայության: Փաստորեն, Ընկերությունը ենթակա է առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության, քանի որ վերջինս առանց համապատասխան լիցենզիայի առկայության զբաղվել է գործունեության որոշակի տեսակով, որի իրականացման համար օրենքով պահանջվում է լիցենզիա, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ընկերությունը <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով ենթարկվել է պատասխանատվության այն բանի համար, որ վերջինս առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությունը (էլեկտրաէներգիայի արտադրություն և առաքում) իրականացրել է 2011 թվականի ընթացքում: Մինչդեռ սույն գործով վիճարկվող վարչական ակտով առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար Ընկերությունը ենթարկվել է պատասխանատվության <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` ոչ թե իրավախախտումը թույլ տալու պահին գործող, այլ 01.01.2012 թվականից հետո գործող իրավակարգավորումների կիրառմամբ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեության համար պատասխանատվության

առանձնահատկությունների

վերաբերյալ

վերը

նշված

օրենսդրական փոփոխությունները կատարվել են <<<<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>> 07.12.2011 թվականի թիվ ՀՕ-308-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 01.01.2012 թվականին: 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների (...) գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե նույն օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, եթե նույն օրենքով կամ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ (...):

13

ՀՀ սահմանադրական դատարանը, 29.11.2011 թվականի թիվ ՍԴՈ-1000 որոշմամբ անդրադառնալով

ժամանակի

մեջ

իրա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՎԴ/11054/05/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել