Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են « Զգա ~ ստ » կամ « Ոտքի
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 49AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են « Զգա ~ ստ » կամ « Ոտքի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 49. Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են « Զգա ~ ստ » կամ « Ոտքի ´ : Զգա ~ ստ » հրամաններով: Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց: Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվո

Ամբողջ Տեքստ

Հոդված 49. Շարքից դուրս գտնվելիս, ինչպես պարապմունքի պահին, այնպես էլ պարապմունքներից ազատ ժամերին, զորամասերի և ստորաբաժանումների զինծառայողները պետերին ողջունում են « Զգա ~ ստ » կամ « Ոտքի ´ : Զգա ~ ստ » հրամաններով: Շտաբներում և հիմնարկներում հրամանով ողջույն տրվում է միայն ուղղակի պետերին և տեսչական ստուգման ղեկավար նշանակված անձանց: Շարքից դուրս պարապմունքների դեպքում, ինչպես նաև խորհրդակցությունների ժամանակ, ուր ներկա են միայն սպաներ, զինվորական ողջույնի համար տրվում է «Պարոնայք սպանե ´ ր» հրամանը: «Զգա ~ ստ», «Ոտքի ´ : Զգա ~ ստ» կամ « Պարոնայք սպանե ´ ր » հրամանը տալիս է ներկա գտնվող սպաներից (պետերից) ամենաավագը կամ եկած հրամանատարին (պետին) առաջինը տեսած զինծառայողը: Այս հրամանով բոլոր ներկա գտնվողները ոտքի են ելնում, դառնում են եկած հրամանատարի (պետի) կողմը և ընդունում շարային կեցվածք, իսկ սպաները, ենթասպաները, գլխարկ դրած դեպքում, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին: Ներկա գտնվող հրամանատարներից (պետերից) ամենաավագը մոտենում է եկողին և զեկույց տալիս: Եկած հրամանատարը (պետը), ընդունելով զեկույցը, տալիս է « Ազա ~ տ » կամ « Պարոնայք սպանե ´ ր » հրամանը, իսկ զեկույց տվողը կրկնում է այդ հրամանը, որից հետո բոլոր ներկաներն ընդունում են «ազատ» դիրքը կամ նստում են: Սպաները, ենթասպաները գլխարկ դրած դեպքում իջեցնում են ձեռքը և այնուհետև վարվում են եկած հրամանատարի (պետի) ցուցումով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել