Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մացակյան — ՎԴ/10376/05/19
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մացակյան — ՎԴ/10376/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/10376/05/191 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երնան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Միքայել Մացակյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 09.10.2019 թվակ

Ամբողջ Տեքստ

(ԱԿԱՆ ՐՎԱ ԱԻ...

27. ՏԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10376/05/19

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10376/05/19

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան

Ա. Առաքելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երնան համայնքի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Միքայել Մացակյանի ընդդեմ Երեանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումն անվավեր ճանաձելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի 09.10.2019 թվականի թիվ Վ-38/38 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Դարբինյան) (այսուհետ՝ Դատարան) 28.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.06.2022 թվականի որոշմամբ Միքայել Մացակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 28.10.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնան համայնքը (ներկայացուցիչ՝ Զավեն Սմբատյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտվել է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը, «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սենդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ն 1-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ն 11-րդ հոդվածները, որոնք ենթակա էին կիրառման ն էական նշանակություն ունեին վիճելի իրավահարաբերության կարգավորման համար, ինչպես նան կատարելով համապատասխան դատողություններ, եկլ է եզրահանգման, որ վարչական ակտի հասցեատերը «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրով սահմանված կարգավորումների համաձայն չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքով:

Սակայն Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի իրականացրել գործի քննությունը, ճիշտ չի հետազոտել վարչական վարույթի նյութերում առկա բոլոր ապացույցները, որի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է Ա ենթակա է բեկանման:

Վերաքննիչ դատարանը՝ իր դատական ակտով, չի հիմնավորել, որ միջազգային պայմանագրի ն ՀՀ ներպետական իրավական ակտերի նորմերի միջե առկա է հակասություն կամ անհամապատասխանությու, այսինքն դատական գործի

3

շրջանակներում չի հաստատվել այն փաստական հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված որնէ իրավական դրութ հակասում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային որնէ պարտավորությանը:

Վերոգրյալից հետնում է, որ վիճարկվող վարչական ակտն իրավաչափ վարչական ակտ է, ն հայցվորն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության Ա այն անվավեր ճանաչելու որնէ իրավական հիմք առկա չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Վերաքննիչ դատարանի 20.06.2022 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1. Երնանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 132 հանձնարարագրով հանձնարարվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի Ա սպասարկումների վարչության պատասխանատու աշխատակիցներ Արսեն Ալավերդյանին ն Գուրգեն Սարգսյանին «Առնտրի ն սպասարկումների մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առնտրի ն սպասարկումների մասին» ՀԸ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող օբյեկտում ն տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առնտրի Ա սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն (հատոր 1-ին, գ.թ. 47):

2. 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առնտրի, հանրային սննդի ն կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003306 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանի կողմից Աբովյան փողոցի 38/1 հասցեում գործող առնտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի իրացում (հատոր 1-ին, գ.թ. 46):

3. Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանն Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ մինչե 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերք՝ «ՏՇոոքօր», «Ւխոոճոճ», «ԻՒՋՈոշ», «Յտհհտ» շիլաներ իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվության, ն նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 11, 42-43):

4

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ ն 11-րդ հոդվածների, ինչպես նան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. կարող է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով միեչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սնեդամթերքի վաճառքի համար վարչական պատասխանատվության նախատեսումը առաջացնել իրավական կոլիզիա «Եվրասիական պտնետեսական միության մասին» պայմանագրի հետ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետակա կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ մինչ, 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետնյալ հիմնական հասկացությունները. մանկական կաթնախառնուրդ՝ արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կրծքի կաթի փոխարինիչ, որը նախատեսված է մանուկների կերակրման համար՝ ծննդյան պահից մինչն 6 ամսական տարիքը:

«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ արգելվում է՝ մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն

5

են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ Ա գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է նորմատիվ իրավական ակտի հանրային քննարկման, կարգավորման ազդեցության գնահատման, փորձաքենության, հրապարակման, ուժի մեջ մտնելու, գործողության, փոփոխման, լրացման ն գործողության դադարեցման, ինչպես նան իրավական հակասությունների (իրավական կոլիզիաների) ն օրենսդրական բացերի դեպքում իրավական ակտերի նորմերի կիրառման, մեկնաբանման, պարզաբանման հետ կապված հարաբերությունները ն օրենսդրական տեխնիկայի կանոնները:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջն կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետնյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝

1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը.

2) ընդհանուր նորմի ն հատուկ նորմի միջն կոլիզիաների դեպքում գործում է հատուկ նորմը, սակայն եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր Ա հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջն կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը.

3) ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտի նորմերը.

4) ֆիզիկական Աե իրավաբանական անձանց համար բարենպաստ նորմատիվ իրավական ակտի նորմը, եթե այդ նորմի կիրառմամբ չեն շոշափվում այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտերի համապատասխան նորմերը ենթակա են մեկնաբանման ն (կամ) պարզաբանման միայն այն դեպքում, երբ առկա է իրավական հակասություն (իրավական կոլիզիա) ն (կամ) օրենսդրական բաց: Ընդ

6

որում, նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանելիս պարտադիր պետք է հաշվի առնել նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով այդ նորմում պարունակվող բառերի Ա արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի կարգավորման համատեքստից:

Իրավական կոլիզիան օբյեկտիվ ն սուբյեկտիվ գործոններով պայմանավորված միննույն կամ համանման հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանությունն է (տարբերությունը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ եթե իրավակիրառ մարմինը հանդիպում է միմյանց հակասող նորմերի, ապա հարց է առաջանում, թե նա ինչ չափանիշներով (կանոններով) պետք է որոշի՝ որ իրավական նորմին նախապատվություն տալ: Իրավական կոլիզիաների լուծումը գտնվում է իրավունքի մեկնաբանման տիրույթում, այսինքն՝ իրավունքի մեկնաբանման տեսության շրջանակում մշակվել են մեկնաբանման որոշակի չափանիշներ, որոնց օգնությամբ իրավակիրառ մարմինը որոշում էր միմյանց հակասող նորմերից որը կիրառել (կոլիզիոն մեկնաբանման կանոններ): Կոլիզիոն մեկնաբանման կանոններն իրավունքի մեկնաբանման տեսության կողմից մշակված տեսական բնույթի չափանիշներ են, որոնք թեն օժտված չեն պոզիտիվ- իրավական նորմատիվությամբ, սակայն դրանք պատմականորեն կիրառվել են որպես կոլիզիաները լուծելու միջոցներ: Նշենք նան, որ կոլիզիոն նորմը կիրառելուց առաջ անհրաժեշտ է օփորձելրլ38թ9հաշտեցնե 3երկու պոտենցիալ հակասող նորմերի բովանդակությունը: Դա կատարվում է կիրառելով այն աքսիոման, որ կառավարությունը չէր կարող կամ դժվար թե ցանկանար ստեղծել երկու հակասող նորմ: Երկու նորմերը հաշտեցնելու համար պետք է ընդունվի այն մեկնաբանությունը, որը վերացնում է այդ հակասությունը: Եվ միայն այն դեպքում, երբ այդ մեկնաբանությունը ողջամիտ չէ, կարող են օգտագործվել|Սրլ կոլիզիոն նորմերի կիրառման նախապատվության կանոնները: Հատկանշական է նան, որ կոլիզիոն խնդրի էությունը հասկանալու ն դրան լուծում տալու համար նախ անհրաժեշտ է հասկանալ` արդո՞ք առկա է սույն իրավիճակում իրավական նորմի կոլիզիա, թե՝ ոչ:

Այսպես, իրավական նորմի կոլիզիան կարող է դրսնորվել իրավական նորմերի դրույթների հակասության կամ անհամապատասխանության ձնով:

Իրավական նորմերի հակասության դեպքում «բախվում են» արգելող ն լիազորող նորմերը, որոնք բացառում են մեկը մյուսին ն հանդիսանում են բնեռային:

Իրավական նորմերի անհամապատասխանության դեպքում նորմերը միննույն բնույթի են, սակայն ունեն տարբեր բովանդակություն, կամ առաջացնում են տարբեր հետնանքներ:

Ուստի, իրավական կոլիզիայի առկայության համար անհարաժեշտ է վերոհիշյալ երկու դրսնորումներից առնվազն մեկի առկայությունը (տես, «ՎԱՐՈ» ՍՊԸի տեօրեն Վարազդատ Ուլիխանյանի ըեդդեմ Երնանեի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1023/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է արգելք 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար որպես պիտանի մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը

7

վաճառելու կամ ներկայացնելու համար: Ավելին՝ նշված արարքի կատարման համար նախատեսված է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը չի նախատեսում իրավակարգավորումներ՝ մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերքի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում բացակայում են իրավական կոլիզիայի դրսնորման ձները, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի ն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի որնէ դրույթի միջն առկա չէ իրավական նորմերի հակասություն կամ անհամապատասխանություն (տես, Միքայել (ՆՄացակյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/10403/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Միքայել Մացակյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումը:

Դատարանը 28.10.2020 թվականի վճռով հայցը՝ Օ»բավարարե է այն պատճառաբանությամբ, որ «(...) Մաքսային միության հանձնաժողովը մինչն 6 ամսական մանուկների համար նախատեսված մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքները՝ «ՏՏոոքօր», «ՒԹյոշ», «Ւխոճոճ» ն «Թրհոտ» ապրանքները, համարել է Մաքսային միութան տեխնիկական կանոնակարգերով սահմանված սննդի անվտանգության ցուցանիշներին 6համապատասխանող, հետնաբար, վերոնշյալ իրավակարգավորումների իմաստով, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ներմուծման ն/կամ վաճառքի արգելք առկա չէ», ուստի հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը «ստանձնել է ապարտավորություն ապահովելու նան Մաքսային միութան տեխնիկական կանոնակարգերի համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցի պահանջներ ն առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր՝ Դատարանը փաստում է, որ «Ալֆա-Ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Միքայել Վահանի Մացակյանի կողմից ք.Երնան, Աբովյան փողոց, թիվ 38/1 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ մինչ, 6 ամսական մանուկների համար նախատեսված մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքների՝ «ՏՇողք6Ր», «Ւճյոշ», «Ւխոճոճչ» ն «տոհմ» անվանմամբ ապրանքների, իրացումը Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ

8

հոդվածի տասնհինգերորդ մասով նախատեսված վարչական պատասխանատվություն չէր կարող առաջացնել»:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ անփոփոխով թողնելով Դատարանի 28.10.2020 թվականի վճիռը նույն հիմնավորումներով:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնատահատելով սույն գործի փաստերը ն Վերաքենիչ դատարանի դիրքորոշումեերը' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնանի քաղաքապետ Հ. Մարությանի 05.09.2019 թվականի թիվ 132 հանձնարարագրով հանձնարարվել է Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի առնտրի ն սպասարկումների վարչության :պատասխանատու աշխատակիցներ Արսեն Ալավերդյանին ն Գուրգեն Սարգսյանին «Առնտր ն սպասարկումների մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն 05.09.2019 թվականին «Առնտրի ն սպասարկումների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ իրականացնել հսկողություն «Ալֆա-Ֆարմ» ՓԲ ընկերության Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող օբյեկտում նե տնտեսվարող սուբյեկտի կողմից «Առնտրի ն սպասարկումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքում կազմելր վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: 05.09.2019 թվականին կազմվել է «Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առնտրի, հանրային սննդի ն կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ» թիվ 003306 արձանագրությունը, ըստ որի՝ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանի կողմից Աբովյան փողոցի 38/1 հասցեում գործող առնտրի օբյեկտում /դեղատուն/ իրականացվել է մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի իրացում: Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշմամբ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ի տնօրեն Միքայել Մացակյանն Աբովյան փողոցի 38/1 հասցեում գտնվող առնտրի օբյեկտում /դեղատուն/ մինչն 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերք՝ «Տծոոք6ո», «Ւխոշոճ», «ՒԷճլոշ», «Ցոոոտ» շիլաներ իրացնելու համար ենթարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված վարչական պատասխանատվության, ն նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 300.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը, բավարարելով հայցը, իսկ Վերաքննիչ դատարանը, մերժելով Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը, արձանագրել են, որ ՛ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված քննարկվող միջազգային պայմանագրային նորմերով պետությունն ստանձնել է պարտավորություն ապահովելու նան Մաքսային միութան տեխնիկական կանոնակարգերին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու այդ տեխնիկական կանոնակարգում ներառված՝

9

այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիջ պահանջներ ն առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման արգելք չսահմանելը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել եզրակացության, որ «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման ն մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով չէր կարող սահմանվել մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ապրանքը, որպես մինչն 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդամթերք վաճառելու արգելք, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասով այդ արարքի համար `վարչական պատասխանատվություն: Ուստի, քննարկվող դեպքում բացակայում են կոլիզիայի դրսնորման ձները,։ մասնավորապես՝ առկա չէ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասի ն «Եվրասիական տնտեսական միութան մասին, պայմանագրի որնէ դրութի հետ հակասություն կամ անհամապատասխանության հարց:

Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն առհասարակ չի նախատեսում վիճելի հարցի վերաբերյալ իրավակարգավորումներ, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 15-րդ մասը նախատեսում է արգելք պատասխանատվություն Օ խնդրո առարկա ապրանքների դեղատներում ն առնտրի կետերում վաճառքի համար, որպիսի պայմաններում անհիմն են Վերաքննիչ դատարանի փաստարկենները՝ պայմանագրով արգելքի բացակայության ն դրա հետնանքով իրացման իրավունք ձեռք բերելու հարցի վերաբերյալ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի :համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության

10

արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություններըը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար (..):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշում, որ եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն Օ (տես, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Հաշվի առնելով, որ ոչ առնտրային կազմակերպությունները ն ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված են պետական տուրք վճարելու պարտականությունից՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված իրավական դիրքորոշումը կիրառելի է նան այն դեպքում, երբ վարչական իրավախախտումների վերաբերալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վճռաբեկ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանման ն փոփոխման արդյունքում մերժվում է վճռաբեկ դատարանի կողմից: Այլ կերպ ասած՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված

11

պետական տուրքից հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն՝ անկախ այդ վճռաբեկ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից:

Հաշվի առնելով, որ Միքայել Մացակյանը, հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է սույն գործով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի վճարման պարտավորությունից, նրա կողմից ներկայացված հայցը ենթակա է մերժման, իսկ սույն գործով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար Երնան համայնքի կողմից վճարված օրենքով սահմանված չափով պետական տուրքի փոխհատուցման պարտականությունը չի կարող դրվել Միքայել Մացակյանի վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.06.2022 թվականի որոշումը ն այն փոփոխել. Միքայել Մացակյանի հայցն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Անդրանիկ Մարտիրոսյանի 09.10.2019 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ Վ-38/38 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել:

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

- Ը 0Ռ ՀԱԿՈԲՅՆ

- Ո Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/10376/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել