ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 375 — Ջրերն աղտոտելը 1.
Ամփոփում
Հոդված 375. Ջրերն աղտոտելը 1. Ջրերն աղտոտելը՝ բնական կամ արհեստական ծագման մակերևութային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը կամ ջրային ռեսուրսը հյուծելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, կամ ջրերը ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական կամ այլ վտանգավոր նյութով կամ թափոնով աղտոտելը կամ ջրային ռեսուրսների
Ամբողջ Տեքստ
Հոդված 375. Ջրերն աղտոտելը 1. Ջրերն աղտոտելը՝ բնական կամ արհեստական ծագման մակերևութային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը կամ ջրային ռեսուրսը հյուծելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, կամ ջրերը ռադիոակտիվ, քիմիական, կենսաբանական կամ այլ վտանգավոր նյութով կամ թափոնով աղտոտելը կամ ջրային ռեսուրսներին այլ էական վնաս պատճառելը՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
