ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբեր ի 24 - ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.34-րդ հոդվածով. « Հոդված 169.34. Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ առանց համապատասխան թույլտվության ապրանքների արտահանումը 1. Կառավարության սահմանած ցանկում ներառված՝ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն ապրանքների (որոնք որոշակի վերափոխման արդյունքով կարող են հանդիսանալ հսկվող ապրանքներ)՝ Հայաստանի Հանրապետության տարածքից օդային տրանսպորտով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանումը (այդ թվում՝ արտահանմանն ուղղված գործողությունների կատարումը)՝ առանց այդպիսի ապրանքների արտահանման համար օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով նախատեսված թույլտվությունների, առաջացնում է՝ տուգանքի նշանակում՝ արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը, իրավախախտման արձանագրման պահին իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի առկայության դեպքում՝ դրա բռնագրավմամբ:»: Հոդված 2. Օրենսգրքի 234-րդ հոդվածում «տեղեկատվության մասով» բառերից հետո լրացնել «, 169.34-րդ հոդվածով նախատեսված` իրեն վերապահված իրավասությունների շրջանակում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 244 2 -րդ հոդվածի 1-ին մասում «169 27 հոդվածներով» բառերը փոխարինել «169 27 , 169 34 հոդվածներով» բառերով: Հոդված 4 ․ Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 1) հինգերորդ պարբերությունը «օրենքով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով» բառերով. 2) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հարկային մարմնի` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 169․34-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում.»։ Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 7 Երևան ՀՕ-377-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-377-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.11.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.10.28-2024.11.10 Պաշտոնական հրապարակման օրը 08.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.11.2024 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-377-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-377-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
