ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի ապրիլի 18-ին «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «14) սննդամթերքի հիգիենային, ինչպես նաև սննդամթերքի առանձին տեսակների հիգիենային ներկայացվող առանձնակի պահանջների հաստատումը.»: Հոդված 2 ․ Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․1-ին մասով․ «8.1 . Վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման ուղեցույցները հաստատվում են սննդամթերքի և կերի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում Կառավարության քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի իրավական ակտով:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝ 1) 15-րդ և 16-րդ կետերը «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և տեղեկատվություն կենդանու բուծման երկրի մասին» բառերով.
2) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության կամ կենդանու բուծման երկրի, սպանդանոցային ծագման և (կամ) ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»: Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) ներդրված ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը՝ սննդամթերքի արտադրություն իրականացնող և հանրային սննդի ծառայություն մատուցող սննդի շղթայի օպերատորների դեպքում:»: Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երկու ամիս հետո:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ եռամսյա ժամկետում։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 13 Երևան ՀՕ-98-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-98-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.04.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.07.2025 Հիմնական ակտ 18.04.2025, ՀՕ-98-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 21.06.2014, ՀՕ-135-Ն 21.06.2014, ՀՕ-135-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՀՕ-98-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
