ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 16-ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածում` 1) 1-ին կետի 5-րդ և 7-րդ ենթակետերը «միայն» բառից հետո լրացնել «մեղրից,» բառով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ ենթակետով. «5.2) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն՝ առանց իրացման իրավունքի տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով».
3) 1-ին կետի 8-րդ ենթակետը «գինիների» բառից հետո լրացնել «և մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների» բառերով.
4) 1-ին կետի 11.1-ին ենթակետի` ա. առաջին պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծման, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծման» բառերով, բ. երրորդ պարբերության ««Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված» բառերը փոխարինել «ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծված, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծված, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծված» բառերով.
5) 2-րդ կետը «5.1-ին» բառից հետո լրացնել «, 5.2-րդ» բառով.
6) 2.1-ին կետը «պետական տուրք» բառերից հետո լրացնել «, ընդ որում այն դեպքում, երբ իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերն ստացել է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի` ա. 1-ին կամ 8-րդ կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը, բ. 1.1-ին կամ 8.1-ին կետում նշված գործունեության տեսակների իրականացման իրավունք և լրացուցիչ ծանուցում է ներկայացրել միաժամանակ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու համար, ապա վճարում է լրացուցիչ պետական տուրք` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով, իսկ 1-ին կամ 8-րդ կետի գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքը գործում է մինչև 1.1-ին կամ 8.1-ին կետի գործունեության տեսակով զբաղվելու համար պետական տուրքի վճարման հաջորդ ժամկետի սկիզբը:»: Հոդված 2. Անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքով սահմանված կարգով թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար տարեկան պետական տուրք վճարած անձը մինչև տարեկան հերթական պետական տուրքի վճարման ժամկետը կարող է զբաղվել նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որից հետո օրենքով սահմանված կարգով պետք է վճարի պետական տուրք միայն մեղրից, պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. սեպտեմբերի 25 Երևան ՀՕ-419-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 սեպտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-419-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.03.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 28.09.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.09.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.09.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.03.2021 Հիմնական ակտ 16.09.2020, ՀՕ-419-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 սեպտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՀՕ-419-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
