Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1015 — Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1015AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1015 — Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1015. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները 1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիս ապահովագրողին հայտնած հանգամանքների` իրեն հայտնի դարձած փոփոխությունների մասին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապես ազդել ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու վրա: Բոլոր դե

Ամբողջ Տեքստ

Հոդված 1015. Ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկը մեծանալու կամ նվազելու հետևանքները 1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովադիրը (շահառուն) պարտավոր է ապահովագրողին անհապաղ հայտնել պայմանագիրը կնքելիս ապահովագրողին հայտնած հանգամանքների` իրեն հայտնի դարձած փոփոխությունների մասին, եթե այդ փոփոխությունները կարող են որակապես ազդել ապահովագրական ռիսկի մեծանալու կամ նվազելու վրա: Բոլոր դեպքերում էական են համարվում ապահովագրության պայմանագրում և ապահովադրին տրված ապահովագրական կանոններով նախատեսված փոփոխությունները:

2. Ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքների մասին տեղեկացված ապահովագրողն իրավունք ունի պահանջելու փոփոխել ապահովագրության պայմանագրի պայմանները կամ վճարելու ռիսկի մեծանալուն համաչափ լրացուցիչ ապահովագրավճար:

3. Ապահովադրի կամ շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունները չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը և պահանջելու լուծել ապահովագրության պայմանագիրը և հատուցելու պայմանագրի լուծմամբ իրեն պատճառված վնասները կամ նվազեցնելու հատուցման չափը կամ չնվազեցնելու ապահովագրավճարը:

4. Ապահովագրողն իրավունք չունի պահանջելու լուծելու պայմանագիրը, եթե արդեն վերացել են ապահովագրական ռիսկի մեծացումն առաջացնող հանգամանքները:

5. Կյանքի ապահովագրության դեպքում ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում ապահովագրական ռիսկն աճելու կամ նվազելու` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված իրավական հետևանքներն առաջանում են միայն, եթե դրանք ուղղակիորեն նախատեսված են պայմանագրով: (1015-րդ հոդվածը խմբ.

09.04.07 ՀՕ-178-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել