Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 72 — Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 72. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը 1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է

Ամբողջ Տեքստ

Հոդված 72. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը 1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաև խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

2. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում ևս դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով:

3. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելն արգելք չէ լրացուցիչ պատիժ նշանակելու համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել