ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 87 — Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը (վերնագիրը լրաց.
Ամփոփում
Հոդված 87. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը (վերնագիրը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: 1.1. Կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 87. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելը (վերնագիրը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: 1.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի իրավազորության բացակայության կամ համապատասխան որոշումներն ընդունված չլինելու հիմքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը կարող է անվավեր ճանաչել միայն այդ հիմքերի առկայությունը հաստատող դատական ակտի հիման վրա:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու հետևանքով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումն անվավեր չի ճանաչվում, եթե անգամ խախտվում են սույն օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով` 1) նա չունի ընտրվելու իրավունք. 2) նրա վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից:
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր է ճանաչվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: (87-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց.
05.12.24 ՀՕ-505-Ն ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 8 8 . Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն) 1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե` 1) ներկայացվել է դիմում ինքնաբացարկի մասին. 2) կուսակցությունը լուծարվել է. 3) կուսակցության գործունեությունը կասեցվել կամ արգելվել է. 4) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների թիվը նվազել է երկուսից. 5) (կետն ուժը կորցրել է 01.04.21 ՀՕ-171-Ն) 2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով կամ 26-րդ հոդվածի 1-ին մասով կամ 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում:
3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին:
4. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը դատական ակտի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվում սույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում: Ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հանվում է ընտրական ցուցակից: (88-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն) Հոդված 8 9 . Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումների բողոքարկման կարգը (վերնագիրը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց.
05.12.24 ՀՕ-505-Ն ) 1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան:
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտով կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը, կամ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն համարվում է գրանցված կամ վերագրանցված: (89-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, լրաց., փոփ.
05.12.24 ՀՕ-505-Ն ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ 15 ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
