ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2016 թվականի հունիսի 17-ին «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով. «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կրում է պատասխանատվություն իր` որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար: Անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչև պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։ Եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչև անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշվառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնելու պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2016 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-107-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-107-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (23.07.2016-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.652 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.06.2016 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.07.2016 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 23.07.2016 Հիմնական ակտ 17.06.2016, ՀՕ-107-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2001, ՀՕ-167 03.04.2001, ՀՕ-167 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՀՕ-107-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
