Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 555 — Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 555AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 555 — Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 555. Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը 1. Աբոնենտը պարտավոր է ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, ինչպես նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առա

Ամբողջ Տեքստ

Հոդված 555. Ցանցերը, սարքերը և սարքավորումները պահպանելու ու շահագործելու բաժանորդի պարտականությունը 1. Աբոնենտը պարտավոր է ապահովել շահագործվող էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների պատշաճ տեխնիկական վիճակն ու անվտանգությունը, պահպանել էներգիայի սպառման համար սահմանված ռեժիմը, ինչպես նաև էներգամատակարարող կազմակերպությանն անհապաղ տեղեկացնել վթարների, հրդեհների, էներգիայի հաշվիչ սարքերի անսարքությունների և էներգիան օգտագործելու ժամանակ առաջացած այլ խախտումների մասին:

2. Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով որպես աբոնենտ հանդես է գալիս էներգիան կենցաղային սպառման համար օգտագործող քաղաքացին, էներգետիկ ցանցերի, ինչպես նաև էներգիայի օգտագործման հաշվիչ սարքերի պատշաճ տեխնիկական վիճակի և անվտանգության ապահովման պարտականությունը դրվում է էներգամատակարարող կազմակերպության վրա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով:

3. Էներգետիկ ցանցերի, սարքերի և սարքավորումների տեխնիկական վիճակին ու շահագործմանը վերաբերող պահանջները, ինչպես նաև դրանք պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոններով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել