Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 45 — Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 45AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 45 — Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 45. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դեպքում դադարեցվու

Ամբողջ Տեքստ

Հոդված 45. Ընտրական հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, հանձնաժողովի քարտուղարին պաշտոնանկ անելու և հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու կարգը 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ինքնաբացարկի դեպքում դադարեցվում է նրա անդամությունը հանձնաժողովին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի, կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի դեպքում նախագահի տեղակալի կամ քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից ինքնաբացարկի մասին դիմումը ներկայացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի պաշտոններից դուրս գալու փաստն արձանագրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Սույն մասում նշված դեպքերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:

4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները համարվում են դադարած, եթե նա ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Սույն մասում նշված դեպքերում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ հանձնաժողովի քարտուղարի անդամությունը հանձնաժողովին չի դադարեցվում:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ կարող են պաշտոնանկ արվել միայն, եթե քվեարկության նախորդ օրը կամ քվեարկության օրը ցուցաբերում են ակնհայտ անգործություն, որի հետևանքով կարող է վտանգվել քվեարկության նախապատրաստումը կամ քվեարկության բնականոն ընթացքը կամ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմից:

6. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են` 1) եթե նա չունի ընտրական հանձնաժողովում նշանակվելու իրավունք. 2) եթե կենտրոնական կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը ներկայացրել է հանձնաժողովի անդամի պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում. 3) եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քարտուղարը կամ հանձնաժողովի անդամը ներկայացրել է այդ պաշտոնից ինքնաբացարկի մասին դիմում: Նման դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրվան նախորդող հինգերորդ օրվա ժամը 18.00-ն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին. 4) եթե զորակոչվել է. 5) եթե դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 210-224.1-ին հոդվածներով նախատեսված հանցանքների համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից, կամ դատապարտվել է դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ, կամ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, կամ որպես պատիժ կիրառվել է կարճաժամկետ ազատազրկում կամ ազատազրկում։ Սույն մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստը ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դեպքում արձանագրում է վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման փաստն արձանագրում է Ազգային ժողովի նախագահը` դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում. այդ մասին հայտարարվում է Ազգային ժողովի առաջիկա նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարեցված՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրվելու պահից:

7. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները կամ 2 օրացուցային ամսվա ընթացքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից երեք կամ ավելի անգամ անհարգելի բացակայել է, ապա նրա լիազորությունները վաղաժամկետ կարող են դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Կրկնակի ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշում ընդունված լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:

8. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կարող է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ վաղաժամկետ դադարեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները, եթե հանձնաժողովի անդամը կոպտորեն խախտել է սույն օրենսգրքի դրույթները (բացառությամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերից անհարգելի բացակայության դեպքի): Նման պահանջով ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են դիմել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղամասային ընտրական հանձնաժողովում նրան նշանակած կուսակցությունը կամ նրան առաջարկած ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը: (45-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ.

09.06.22 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել