ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 125 — Հայցադիմումը վարույթ ընդունելը 1.
Ամփոփում
Հոդված 125. Հայցադիմումը վարույթ ընդունելը 1. Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը: 2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց: 3. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապ
Ամբողջ Տեքստ
Հոդված 125. Հայցադիմումը վարույթ ընդունելը 1. Առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունում ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
2. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում առաջին ատյանի դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց:
3. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցի կամ ապացույցների ապահովման մասին դատարանի որոշումը կատարելուց հետո՝ եռօրյա ժամկետում:
4. Այն դեպքում, երբ հայցվորը հայցադիմումի հետ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովման պահանջով, և դատարանը լրիվ մերժել է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ընդունելու օրվանից երկու շաբաթ հետո, եթե հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշումը չի բողոքարկվել:
5. Հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը լրիվ մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճեններն առաջին ատյանի դատարանն ուղարկում է պատասխանողին և գործին մասնակցող այլ անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, իսկ բողոքը մերժելու դեպքում՝ գործը վերաքննիչ դատարանից ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:
6. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա դատարանը գործին մասնակցող անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
7. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ նրան տեղեկացնում է հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
