ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 968.6 — Ֆոնդի ակտիվների առանձնացումը 1.
Ամփոփում
Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը 1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում: 2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով: 3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստան
Ամբողջ Տեքստ
Հոդված 968.6. Ֆոնդի ակտիվների առանձնացումը 1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է իրականացնել իր սեփական ակտիվների և իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդի ակտիվների, ինչպես նաև տարբեր ենթաֆոնդերի ակտիվների առանձնացված կառավարում և առանձնացված հաշվառում:
2. Ֆոնդի ակտիվները կարող են օգտագործվել բացառապես տվյալ ֆոնդի կառավարման նպատակով:
3. Ֆոնդի ակտիվները չեն կարող բռնագանձվել ֆոնդի կառավարչի պարտավորությունների դիմաց, բացառությամբ այն գործարքներով ստանձնած պարտավորությունների, որոնք կապված են ֆոնդի կառավարման հետ և կնքվել են սույն օրենսգրքի 968.1 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:
4. Ֆոնդի մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում արգելվում է ֆոնդում նրա մասնաբաժնի առանձնացման պահանջի ներկայացումը: Սույն կետով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի պարտավորությունների դիմաց կարող է բռնագանձում տարածվել նրան պատկանող ֆոնդի փայի (փայերի) նկատմամբ՝ այդ փայի հաշվարկային արժեքի և ֆոնդի մասնակցի պարտավորության տարբերության փոխհատուցման պայմանով՝ հանելով ֆոնդի փայի իրացման, ներառյալ` հետգնման ներկայացման հետ կապված ծախսերը:
5. Կատարողական վարույթի շրջանակներում ֆոնդի մասնակցի փայի վրա բռնագանձում տարածելու հարաբերությունները կարգավորվում են «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: (968.6-րդ հոդվածը լրաց.
11.04.24 ՀՕ-187-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
