ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 107 — Նախազգուշացումը 1.
Ամփոփում
Հոդված 107. Նախազգուշացումը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ նախազգուշացում տալու նման խախտում թույլ տված անձին: 2. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույ
Ամբողջ Տեքստ
Հոդված 107. Նախազգուշացումը 1. Սույն օրենքի, ֆոնդերի և (կամ) կառավարիչների կազմավորման և (կամ) գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ օրենքների և (կամ) դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի իր որոշմամբ նախազգուշացում տալու նման խախտում թույլ տված անձին:
2. Նախազգուշացմամբ արձանագրվում է թույլ տրված խախտումը, և խախտում թույլ տված անձը տեղեկացվում է խախտման անթույլատրելիության մասին:
3. Նախազգուշացման մեջ տրվում է նաև թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը չկրկնելու և (կամ) ապագայում նման խախտումը բացառելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական (հանձնարարականներ): Այդ հանձնարարականով (հանձնարարականներով) կարող են նախատեսվել նաև վերահսկվող անձի կողմից կնքվող որոշակի գործարքների և (կամ) գործառնությունների դադարեցում և (կամ) դրանց պայմանների փոփոխություն և (կամ) նրանց գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ այլ միջոցառումների իրականացման ցուցումներ: Հանձնարարականի (հանձնարարականների) կատարումը պարտադիր է նախազգուշացում ստացած անձի համար:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
