ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մայիսի 26- ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 157.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 157 .
2. Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սա հ մանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը 1․ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը, ինչպես նաև դրա տրամադրման համար ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության հարցման պատասխանը սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ տրամադրելը կամ օրենքի խախտմամբ դրանց տրամադրումը մերժելը՝ առաջացնում է նախազգուշացում համայնքի ղեկավարի նկատմամբ: 2․Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում համայնքի ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: Հոդված 2. Օրենսգրքի 157.3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 157.3. Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը 1․ Ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության կողմից ելակետային կամ տեխնիկական պայմանները Կառավարության սահմանած ընթացակարգի կամ ժամկետների խախտմամբ կամ կառուցապատողի համար ոչ իրավաչափորեն անբարենպաստ պայմաններով տրամադրելը` առաջացնում է նախազգուշացում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ: 2․ Նույն արարքը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում ինժեներական սպասարկում իրականացնող ծառայության պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-234-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-234-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.06.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 10.06.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.05.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.06.2021 Հիմնական ակտ 26.05.2021, ՀՕ-234-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-234-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
