Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՍնԴ/0894/04/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՍնԴ/0894/04/23

Վճռաբեկ դատարանՍնԴ/0894/04/234 ապրիլի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «(ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.10.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2024

Ամբողջ Տեքստ

թնե ԱԼ ֆ

22

(ԱՀ-ն

վ ՍՈՋՔ: (ՏՏ

) 1829 3Ե-Ա2

ՀՀՑՉ ՈՐՆ ա.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0894/04/23 դատարանի որոշում 2025թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0894/04/23

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Մ. Հարթենյան

Ս. Սահակյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի ապրիլի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով «(ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.10.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 27.10.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սուրեն Գնորգյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի Լին կետի «գ» ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունների կապակցությամբ առկա է նյութաիրավական վեճ, քանի որ Կոմիտեի ներկայացրած սնանկության դիմումից իրազեկվելով որոշումների մասին` ինքը 15.05.2023 թվականին հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա ն 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները վերացնելու պահանջների մասին, որոնք ընդունվել են վարույթ (վարչական գործեր թիվ ՎԴ/3683/05/23, թիվ ՎԴ/3658/05/23, թիվ ՎԴ/3654/05/23): Ավելին՝ թիվ ՎԴ/3683/05/23 վարչական գործով 15.11.2023 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա որոշումը վերացվել է: Նման պայմաններում Կոմիտեն չէր կարող սնանկության վարույթի համատեքստում վկայակոչել հարկային պարտավորությունների առկայությունը՝ առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտերի գոյության:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունները դարձել են վիճելի, հետնաբար բացակայում է պարտավորության անվիճելիության հիմքը:

Վերաքննիչ դատարանն իր տիրապետման ներքո չի ունեցել Կոմիտեի թիվ 46676-4 Ա, թիվ 47928-4 Ա ն թիվ 68238-4 Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումները, ծանոթ չի եղել դրանց բովանդակությանը, նյութաիրավական վեճի արդյունքներին, մինչդեռ ենթադրություններ է կատարել դրանց կապակցությամբ:

Բողոքարկվող դատական ակտը հիմնված է ենթադրությունների վրա, թերի ն վերացական է պատճառաբանված:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ դիմումը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

Յ

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրվել են միայն օրենքի ուժով առաջադրված հարկային պարտավորություններ, որոնց վիճարկման վերաբերյալ ապացույց առկա չէ: Վիճարկվել են միայն դրանց գանձման նպատակով կայացված որոշումները, այն էլ ընթացակարգային խախտման հիմքով, որը պարտավորությունը վիճելի համարելու հիմք չէ: Հետնաբար առկա չէ պահանջի հիմնավորվածությունը կասկածի տակ դնող փաստարկ, իսկ պարտավորությունների գանձման նպատակով ընդունված վարչական .ակտերի՝ ընթացակարգային խախտումների հիմքով վերացումն ինքնին չի հանգեցնում պարտավորության վերացման:

Բացի այդ, 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա՛ն 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները դարձել են անբողոքարկելի ն ներկայացվել են հարկադիր կատարման: Նշված որոշումների՝ ընթացակարգային խախտումների հիմքով անվավեր ճանաչվելու դեպքում Կոմիտեն զրկվում է հարկային պարտավորությունների գանձման մասին նորից որոշում ընդունելու հնարավորությունից, որոնց հիմքը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներն են, ուստի հարկային պարտավորությունների գանձման եղանակը Սնանկության դատարան դիմելն է:

Դիմումը ներկայացնելու պահին առկա են եղել Ընկերությանը սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պահանջները, ն. դիմումին կցված փաստաթղթերից, մասնավորապես՝ 14.12.2022 թվականի մնացորդների վերաբերյալ տեղեկանքից ու 14.03.2023 թվականի հարկային պարտավորությունների ն դրանց առաջացման վերաբերյալ տեղեկանքից ակնհայտ է, որ պարտավորության չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (18.036.144 ՀՀ դրամ) ն թույլ է տրվել 90- օրյա ժամկետով կետանց:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Դիմումի հիմքում Կոմիտեն դրել է Ընկերության կողմից 18.036.144 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տրված լինելու հանգամանքը որպես փաստական հիմք վկայակոչելով հետնյալը՝ «(.) ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում կայացվել են հետնյալ գանձման որոշումները" 14.06.2024թ. թիվ 46676-4Ա որոշումը' 2.196.991 ՀՀ դրամ գանձելու մասինե, 21.07.2021թ. թիվ 47928-4Ա որոշումը' 4.262.919 ՀՀ դրամ գանձելու մասին, 16.06.2022թ. թիվ 682838-4Ա որոշումը" 8.863.988 ՀՀ դրամ գանձելու մասին: Սույն որոշումեերը դարձել են անբողոքարկելի ն ներկայացվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն' հարկադիր կատարման (...): Անբողոքարկելի դարձած վերոնշյալ որոշումեերի հիման վրա ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել են (...) կաւրարողական վարույթները, որոնք ավարտվել են (...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Լին մասի 21 կետով (...» (հավելված 1-ին, գ.թ. 2-8).

4

2) Դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 30.03.2023 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վարդնան Պետրոսյանը (հավելված 1-ին, գ.թ. 1, 57).

3) Ընկերությունը վիճարկել է իր սնանկությունը՝ խնդրելով սնանկության դիմումը մերժել այն պատճառաբանությամբ, որ դրա հիմքում դրված` Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա ն 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները ՀՀ վարչական դատարանում վիճարկվել են, հայցադիմումներն ընդունվել են վարույթ, ուստի սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը վիճելի է (հավելված 1-ին, գ.թ. 68, 85, 86, 97 (հիմք՝ 10.10.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն)).

4)թիվ ՎԴ/3658/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 14.06.2021 թվականի՝ «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 08.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է: Նշված վճռով միաժամանակ նշվել է, որ «հայցվորը ներկայացրել է բաց թողեված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է 13.05.2023 թվականին թիվ ՍեԴ/0894/04/23 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 23.03.2023 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ն այդ որոշման հեր ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո», ինչի կապակցությամբ արձանագրվել է հետնյալը՝ «Կոմիտեն 14.06.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավիրությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա վարչական ակտն ուժի մեջ մրած լինելու ժամկետի վերաբերյալ որնէ ապացուց, այդ թվում" «ՕշմաաՒ.օտ» կայքում հրապարակված լինելու վերաբերյալ, չի ներկայացրել, ուստի վիճարկվող Կոմիտեի 14.06.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա վարչական ակտը 13.05.2023 թվականին ստացված լինելու հայցվորի փաստարկների հաշվառմամբ սույն հայցադիմումը սկզբնապես 15.05.2023 թվականին Դատարան ներկայացվելու պայմաններում հայցվորը հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց չի թողել, ուստի վերջինիս միջեորդությունն առարկայազուրկ է»: Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 08.02.2024 թվականի վճիռը 12.03.2024 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), («օսոէ.ոո կայք).

5)թիվ ՎԴ/3654/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 16.06.2022 թվականի՝ «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 68238-4 Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 22.01.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է: Նշված վճռով միաժամանակ նշվել է, որ «հայցվորը խեդրել է հարգելի համարել ն վերականգնել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հետնյալ հիմնավորմամբ. «(...) Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.06.2022 թվականի «Չկատարված հարկային պարտավիրությունները գանձելու մասին» թիվ 68238-4 Ա որոշման մասին Ընկերությունը

5

պատշաճ կարգով չի իրազեկվել, մասնավորապես` այդ որոշումը պատասխանողի կողմից չի ուղարկվել Ընկերությանը, իսկ այդ որոշման գոյության մասին Ընկերությունը տեղեկացել է 13.05.2023թ.' թիվ ՍեԴ/0894/04/23 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 23.03.2023թ. «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ն այդ որոշման հետ ուղարկված փաստաթղթերը" այդ թվում եան Պետական եկամուտեերի կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.06.2022 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 68238-4 Ա որոշումը ստանալուց հետո: (...)»»: Այս կապակցությամբ ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ «չնայած այն հանգամանքին, որ վիճարկվող որոշումը մտել է օրինական ուժի մեջ (Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրվել է 27.06.2022 թվականին), սակայն վերջինիս մասին հայցվորը պատշաճ ծանուցված չի եղել, որպիսի պայմաններում հայցվորը վիճարկվող որոշման մասին տեղեկացել է թիվ ՍնԴ/0894/04/25 սնանկության գործով ՀՀ Սեանկության դատարանի 23.03.2023 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը ն այդ որոշման հետ ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո' 13.05.2023 թվականին, որից հետո օրենքով նախատեսված 2-ամսյա ժամկետում հայցադիմումը ներկայացրել է ՀՀ վարչական դատարան»: Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 22.01.2024 թվականի վճիռը 23.02.2024 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), (օօսոէ.ճո կայք).

6)թիվ ՎԴ/3683/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 21.07.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 47928-4Ա որոշումը վերացնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի 15.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է: Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 15.11.2023 թվականի վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), (Հօսոէ.ռո կայք).

7) Դատարանի 06.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարդնան Պետրոսյանը՝ միաժամանակ նույն որոշմամբ դադարեցվել են նրա՝ որպես ժամանակավոր կառավարչի լիազորությունները (հավելված 1-ին, գ.թ. 115, 116):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-

6

րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ հարցադրմանը' արդյո՛ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավասու պետական մարմեի որոշումնե անբողոքարկելի չի դարձել վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով: սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` պարտապանը՝ դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուռազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, Աե վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ե պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը):

Մեկնաբանելով շարադրված իրավանորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետնյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը` պարտապանի վճարային պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուռազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը ն պարտավորության անվիճելիությունը (տես ըստ Սեդրակ Առուստամյանի դիմումի թիվ ՍնեԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.012023 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում միայն անձը պարտատիրոջ պահանջով կարող է ճանաչվել սնանկ: Մասնավորապես՝ այլ պահանջների հետ մեկտեղ, օրենսդիրն ամրագրել է, որ պարտատիրոջ հանդեպ պարտապանի պարտավորությունը պետք է լինի անվիճելի: Հետնաբար անձին սնանկ ճանաչելու հարցի լուծումը ն դրա արդյունքում համապատասխան վճիռ կայացնելն անմիջականորեն կախված են պարտավորության անվիճելիությունը հիմնավորող փաստի

7

առկայությամբ (տես Աշուր Գրիգորյանն ընդդեմ Սամվել ն Տիգրան Օհանյանների թիվ ԵԱՔԴ/2709/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նան այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած՝ առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, ն այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն) (տես «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ըեդդեմ Գնորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1- ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տես ըստ Ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության դիմումի թիվ ԿԴ2/0078/04/14. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով նույն կետի «գ» ենթակետի համատեքստում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, Ա ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի (տես ըստ Կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-7Յ35 որոշմամբ անդրադարձել է «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպմանը՝ փաստելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է

8

դիտարկում ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությունը, այլ անվիճելի վճարային պարտավորությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ» կետերը վերաբերում են վճարային պարտավորության անվիճելիությանը, այլ ոչ թե սնանկության հիմքերին, ն նպատակ չեն հետապնդում սնանկության գործը քննող դատարանին ներքաշելու նյութաիրավական վեճի լուծման գործընթացի մեջ:

Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ հավելել է, որ պարտապանը սնանկության վարույթի ն ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը, սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք Մասնավորապես այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հիմքը բխում է հարկային, մաքսային օրենսդրության ն այլ հանրային իրավական իրավահարաբերություններից ծագող պարտավորություններից, հետնաբար ելնելով դրանց առանձնահատկությունից՝ նշված նորմն անհրաժեշտ է մեկնաբանել համապատասխան իրավահարաբերությունների կարգավորման համատեքստում: Այսպես.

Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով (Նախկին օրենսգիրք) կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով (Նախկին օրենսգիրք) կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

9

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմքերն են վարչական մարմնի նախաձեռնությունը:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են՝ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտություն կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով նե ուղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանածելուն: (...):

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (դրամական պահանջներ):

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա' «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված իրավանորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություննե կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն վարչական վարույթի հարուցման Ա վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որնէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ`" չգտնվող ֆիզիկական Օ կամ իրավաբանական անձանց իրավունքնեին ն պարտականություններին: Այսինքն վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն՝ վերագրվում են կոնկրետ հասցեատերերի՝ ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ (տես Կառավարությանն առընթեր

10

պետական եկամուտների կոմիտեն ըեդդեմ Լաուրա Աղոյանի թիվ ՎԴԶ/0090/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու ն վարչական ակտ ընդունելու լիազորություն վերապահված է նան ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով: Մասնավորապես՝ բացառությամբ ստուգման կամ այ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի՝ 200 հազար ՀՀ դրամը գերազանցող հարկային պարտավորության կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից երկու ամսից ավելի ժամանակ անցած լինելու դեպքերում օրենսդիրը հարկային մարմնին լիազորել է իր նախաձեռնությամբ հարուցել չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարույթ: Տվյալ դեպքում վարչական ակտն ընդունվում է օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունները գանձելու նպատակով: Այլ կերպ ասած՝ հարկային պարտավորության գանձման վարչական վարույթը հարուցվում է օրենքի ուժով առաջացած պարտավորությունների հիմքով՝ հետապնդելով առկա պարտավորության գանձման նպատակով վարչական ակտ ընդունելու նպատակ: Ուստի իրավասու մարմնի կողմից ընդունված վարչական ակտը հարկային պարտավորությունների գանձման՝ օրենքով սահմանված միջոցն է: Այդուհանդերձ հարկային պարտավորությունները գանձելու համար օրենսդիրը չի սահմանափակվել միայն իրավասու հարկային մարմնի կողմից վարչական ակտ ընդունելու լիազորության իրականացմամբ, այլ նան նախատեսել է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պարտադիր պայման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի արդյունքում վարչական ակտ ընդունելով օրենքին համապատասխան հարկեր մուծելու սահմանադրական պարտականությունն ստանում է վարչական ակտի հասցեատիրոջը վերագրված անհատականացված ուղղվածություն դրա անբողոքարկելի դառնալու փաստի ուժով ձեռք բերելով նան կատարելիության չափանիշ: Այսինքն՝ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պայմանը կարնորվում է նան այն տեսանկյունից, որ կապված է վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու հնարավորության հետ, քանի որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետ):

ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասին համանման կարգավորում էր պարունակում նան 14.04.1997 թվականին ընդունված ն 01.01.2018 թվականին ուժը կորցրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը:

Վկայակոչված հոդվածի մեկնաբանմանն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը ն արձանագրել, որ դրանով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում: Այլ կերպ ասած՝ իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ

11

համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի (տե՛ս Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Շարադրված մեկնաբանությունը համադրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված իրավակարգավորման հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիություսմը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկելու համապատասխան վարչական ակտը: Վերոգրյալից հետնում է, որ այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության, ինչից բխում է, որ առանց նման որոշման կայացման գումարի բռնագանձման իրավասությունը չի կարող իրացվել, հետնաբար առանց այդ որոշման ն դրա անբողոքարկելի դառնալու պայմանների առկայության' համապատասխան պետական մարմինը չի կարող վկայակոչել պարտապանի՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը (տես ըստ Կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այն դեպքին, երբ իրավասու մարմնի կողմից կայացվել է հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում ն արձանագրել, որ նման որոշման կայացումը դեռնս բավարար չէ, նե անձին սնանկ ճանաչելու պարտավորության անվիճելիությունը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշումը միաժամանակ դարձել է: անբողոքարկելի: Հետնաբար սնանկության գործի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում ներկայացված լինելու պարագայում սնանկության գործը քննող դատարանը պետք է գնահատի նան այդ որոշման անբողոքարկելիությունը՝ համադրելով «Վարչարարության հիմունքնեի Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի իրավակարգավորումները գործի փաստական հանգամանքների հետ: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը կարնորել է որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, մինչդեռ այդ որոշման վիճարկված լինելն արդեն իսկ բացառում է անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշր պայմանի առկայությունը (տես ըստ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի

12

դիմումի թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սեանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):

Վերահաստատելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը զարգացրել է դրանք՝ հավելելով, որ համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով օրենքով սահմանված ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար պարտադիր պայման է նան անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը, որից բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը: Ընդ որում՝ քննարկվող հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին դիմում քննելիս արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունն Օ: ինքնին կանխորոշում է պարտապանի վճարային պարտավորության անվիճելիությունը, եթե վերջինս չի ապացուցում դրա դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը (տես ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍեԴ/0066/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.02.2024 թվականի որոշումը):

Շարադրվածից հետնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հիմքով պարտապանին սնանկ ճանաձելու դիմում ներկայացնելիս վճարային պարտավորության անվիճելիությունը կարող է հաստատվել իրավասու մարմնի կողմից հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում կայացված լինելու ն դրա՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով անբողոքարկելի դարձած լինելու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում: Հետնաբար պարտապանն ունի օրենքով սահմանված հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարներից բխող ՛պարտավորության՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով ներկայացված սնանկության պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր, եթե դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ դիմումի հիմքում դրված հարկային պարտավորության գումարները գանձելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումն անբողոքարկելի չի դարձել:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերից հետնում է, որ հարկադրված սնանկության հիմքում դնելով չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա ն 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումներն ու դրանց անբողոքարկելի դարձած լինելը՝ Կոմիտեն վկայակոչել է Ընկերության կողմից 18.036.144 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տրված լինելու հանգամանքը ն պահանջել Ընկերությանը ճանաչել սնանկ:

Ընկերությունը վիճարկել է իր սնանկությունը՝ խնդրելով մերժել սնանկության դիմումն այն պատճառաբանությամբ, որ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա ն 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները վիճարկվել են

13

ՀՀ վարչական դատարանում, հայցադիմումներն ընդունվել են վարույթ, ուստի սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը վիճելի է:

Դատարանի 27.10.2023 թվականի վճռով Կոմիտեի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ հետնյալ պատճառաբանությամբ՝ «(...) Պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված եվազագույն աշխատավարձի երկուրազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, անվիճելի է, քանի որ բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, որի վերաբերյալ Կոմիտեի կողմից ներկայացվել են «Չկատարված հարկային պարտավիորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա, թիվ 47928- 4Ա, թիվ 68238-4Ա որոշումները, որոնք դարձել են անբողոքարկելի ն ներկայացվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն հարկադիր կատարման: (..) Ինչ վերաբերվում է, Սեանկության դիմումը Դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո, «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» ՍՊԸի կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացեելուն' «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա, թիվ 47928-4Ա, թիվ 68238-4Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ապա Դատարանը արձանագրում է, որ վերոնշյալ հայցադիմումներով կողմը վիճարկել է ոչ թե պարտավորության չափը, այլ միայն վարչական ակտերի ընդունման ընթացակարգային խախտումները, այսինքն' պարտավորության վիճելիության կապակցությամբ բողոք բերողի փաստարկեերն ըստ էության հանգում են բացառապես վարչական ակտերի մասին տեղեկանալուն ն ՀՀ վարչական դատարան վերոնշյալ հայցերը ներկայացնելուն, ինչը, սակայն, չի կարող գեահատվել որպես պարտատիրոջ պահանջի հիմեավորվածությունը առերնույթ կասկածի տակ դնող փաստարկ»:

Վերաքննիչ դատարանը 24.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է ն Դատարանի 27.10.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ: Իրավաչափ համարելով Դատարանի վերոշարադրյալ եզրահանգումները՝

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 ապրիլի, 2025 թ.
Գործի #:
ՍնԴ/0894/04/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել