ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 80 — Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին 1.
Ամփոփում
Հոդված 80. Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին 1. Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով։ 2. Հարկադիր աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝ 1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ
Ամբողջ Տեքստ
Հոդված 80. Պահանջատիրոջ մասնակցությունը հարկադիր աճուրդին 1. Պահանջատերն իրավունք ունի ընդհանուր հիմունքներով մասնակցելու հարկադիր աճուրդին՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով։
2. Հարկադիր աճուրդում հաղթելու դեպքում պահանջատերն իրավունք ունի լոտի գնման գինն ամբողջությամբ կամ մասնակի վճարելու պարտապանի նկատմամբ իր դրամական պահանջի (դրա մասի) հաշվանցով, եթե՝ 1) դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջն առաջինն է կամ միակը, կամ 2) իր վճարած նախավճարը և գնման գնի` դրամով վճարված մասը բավարար են դրամական պահանջների բավարարման հերթականությունում իր պահանջից ավելի առաջնահերթ պահանջների ամբողջական կատարման համար։
3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմինները կարող են օգտվել սույն հոդվածով նախատեսված իրավունքներից, եթե ունեն նման լիազորություն: Հարկադիր աճուրդին մասնակցելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
