Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 186 — Դիմումի ձևը և բովանդակությունը, դիմում ներկայացնելու կարգը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 186AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 186 — Դիմումի ձևը և բովանդակությունը, դիմում ներկայացնելու կարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 186. Դիմումի ձևը և բովանդակությունը, դիմում ներկայացնելու կարգը 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կազմվում է գրավոր, որում նշվում են` 1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը. 2) դիմումը ներկայացնող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները). 3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և գործի համարը. 4) նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 186. Դիմումի ձևը և բովանդակությունը, դիմում ներկայացնելու կարգը 1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կազմվում է գրավոր, որում նշվում են` 1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է դիմումը. 2) դիմումը ներկայացնող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները). 3) վերանայման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և գործի համարը. 4) նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները. 5) դիմում ներկայացնող անձի պահանջը. 6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։

2. Դիմումին կցվում են նոր երևան եկած հանգամանքը կամ նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև այլ լրացուցիչ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել։ Օրենքով նախատեսված դեպքերում դիմումին կցվում է նաև դրա քննության հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա դիմումը պետք է ներառի համապատասխան միջնորդություն։

3. Դիմումը ստորագրում է դիմումը ներկայացնող անձը կամ նրա ներկայացուցիչը։

4. Դիմումը և դրան կից փաստաթղթերն ու նյութերն ուղարկվում են համապատասխան դատարան։ Դիմում ներկայացնողը դիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները ուղարկում է դատավարության մասնակիցներին: (186-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-128-Ն, լրաց.

09.07.20 ՀՕ-356-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել