Արիստակեսյան — ԵԴ1/0525/06/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2021 թվականի ապրիլի 25-ին ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է թիվ 14851421 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 117-րդ ն 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2.` Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ Արման Այսերի Արիստակեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՇ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-
Ամբողջ Տեքստ
«ՅԱՆ 225 ԵԴԼ/0525/06/23
/7 ՏՅԱ -Վ ե,
(ԹԽ,
ԱՆ ՇԾՀԱՏՆ
լլ ԽՈՎ 1
ՀՀԶՅԱղՈՒՑ7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Ավագյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Պետրոսյան
25 հունիսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արման Այսերի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ պաշտպան Հ.Բայանդուրյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է թիվ 14851421 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 117-րդ ն 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
2.` Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի մարտի 16-ի որոշմամբ Արման Այսերի Արիստակեսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ն 118-րդ հոդվածով:
2023 թվականի հունիսի 2Լին որոշում է կայացվել Արման Արիստակեսյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի 4րդ մասով
(համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասին, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին ն 195-րդ հոդվածի 1-ին մասին):
3. 2022 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Ավան ն Նոր Նորքի վարչական շրջանների քննչական բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ քրեական օրենսգիրք) 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 17711522 քրեական վարույթը:
2023 օգոստոսի 10-ին որոշում է կայացվել թիվ 17711522 քրեական վարույթից Արման Արիստակեսյանի վերաբերյալ մասն առանձին վարույթում անջատելու մասին, որին շնորհվել է 17838123 համարը:
2023 թվականի հոկտեմբերի 24ին Ա.Արիստակեսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2րդ մասի 5-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
2023 թվականի դեկտեմբերի 7-ին որոշում է կայացվել թիվ 17838123 ն 14851421 քրեական վարույթները միացնելու մասին:
3
4. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի նոյեմբերի 27ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, ն մեղադրյալ Ա.ՆԱրիստակեսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով:
5. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) մեղադրյալ ԱկԱրիստակեսյան՝ պաշտպան Հ.Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու հիմքով:
6. Վերաքննիչ, դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ
ԱՍԱրիստակեսյանի պաշտպան Հ.Բայանդուրյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 2Լի որոշմամբ վարույթ է ընդունվել ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքի հեղինակի կարծիքով քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված ժամկետների պահպանմամբ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց զնահատելով ն առանց քննության թողնելով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն իր բնույթով էական է, ազդել է գործի ելքի վրա ն հիմք է դատական ակտը բեկանելու համար:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի հատուկ վերանայման բողոքը
փոստային ծառայությանը հանձնվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, ինչը հավաստվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված «Հայփոստ» ՓԲ ընկերության ստացականով փոստային առաքանի ԽԿ532831272, կոդ՝ ՆՕ125680908748/:
4
Բողոքաբերը փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը ստացվել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին, վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲ ընկերությանը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին, իսկ դրան նախորդող օրերը եղել են ոչ աշխատանքային, սակայն Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ թողել է առանց քննության` արձանագրելով, որ այն փոստին է ներկայացվել 2024 թվականի դեկտեմբերի 11-ին:
Արդյունքում, բողոքի հեղինակը նշել է, որ վերաքննիչ բողոքարկման 10-օրյա ժամկետ պահպանմամբ ներկայացված հատուկ վերանայման բողոքը
Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն թողել է առանց քննության:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9 ԱզԱրիստակեսյանի՝ պաշտպան Հ.Բայանդուրյանն Առաջին ատյանի դատարանի որոշումն առձեռն ստացել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին:
10. «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ ԼՕ125680908481 բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ինշ:
1. Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաճայն՝ փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:49 ընկած ժամանակահատվածում::
12 Վերաքննիչ դատարանը, առանց քննության թողնելով պաշտպան Հ.Բայանդուրյանի վերաքննիչ բողոքը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) Պաշտպան Հովհաննես Բայանդուրյանի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը ժամկեվտանց է, քանի որ նա րաց է թողել Առաջին 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 104։
Տե՛ս հէէքտ://ԿոՎ.հձմքօՏտեճղ
3Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 71:
5
ատյանի դատարանի 27112024թ. որոշումը բողոքարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի Լին մասով սասւհմանված 10-օրյա ժամկետը:
Այսպես` բուր գործի նյութերի` մեղադրյալ Արման Այսերի Արիարակեսյանը Առաջին ատյանի դատարանի 2712024թ. որոշումը (առձեռն) արացել է 27.11.2024թ.:
Պետք է արձանագրել, որ Դատարանի վիճարկվող որոշման բողոքարկման 10-օիյա ժամկետը լրացել | 07.12.2024 թվականին:
Դատարանի 27.1.2024թ. որոշման դեմ բողոքաբերը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան 1112.2024թ.:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի Էին մասի 59-րդ կետի ձնակերպումների համաձայն՝ հարգելի պատճառ են՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ ն օրյեկտիվ հանգամանքը:
Բողոքաբերի կողմից միջնորդությանը կից չի ներկայացվել որնէ ապացույց այն մասին, որ դատարանի վիճարկվող որոշման բողոքարկման ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ արոյգ ն օբյեկրիվ հանգամանքներով
պայմանավորված, ինչպիսիք են վերը նշվածները:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Երնան քաղաքի առաջին ատյաւնի ընդհանուր իրավասության քրեական դավփարանի 27.112024թ. թիվ ԵԴ1/0525/06/23 որոշման դեմ բերված հատուկ վերանայման բողոքը պետք է թողնել առանց քննության՝ ժամկեւրանց լինելու հիմքով»՛:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդոք պաշտպան ՀԲայանդուրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը:
«Տեւս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 85:
6
14 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշվալանության իրավունք»:
ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն «Հիմնական
իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար
ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ժամկետը րաց թողնված չի համարվում, եթն բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն ՝ «Լ Դատական վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝ (-)
1) վարույթի մասնավոր մասնակիցը.»:
Ֆ Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքի
բաղկացուցի: Օ։Օ` մասը կազմող` դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական բողոքարկման դատավարական ժամկետների պահպանության ստուգման հարցին, արձանագրել է, որ անձճի՝ դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումները բացառելու նպատակով, ներկայացված բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելիս, դատարանների եզրահանգումները պետք է հիմնվն հստակ նե որոշաի փաստական հանգամանքների վրա:
Մասնավորապես, առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելիս որպես հիմք կարող են ընդունվել փոստային անդորրագրի, փոստային բաժանմունքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը, փոստային առաքումների
7
ռեեստրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու ն այլ միջոցներով ձեռք բերված տվյալները»:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաճայն՝ ԼՕ12568090848հ1 բեռնային համարով առաքանին հաճախորդից ընդունվել է 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:50-ին::
- Բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաճձայն՝ փոստային առաքանին բաժանմունք է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:49 ընկած ժամանակահատվածում է
- Վերաքննիչ դատարանը, պաշտպան Հ.Բայանդուրյանի վերանայման բողոքն առանց քննության թողնելով, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը մեղադրյալ Ա.Արիստակեսյանն առձեռն ստացել է 2024 թվականի նոյեմբերի 27-ին, հետնաբար պաշտպան Հ.Բայանդուրյաանի համար վիճարկվող դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել նույն թվականի դեկտեմբերի 7-ը, մինչդեռ հատուկ վերանայման բողոքը փոստային ծառայության միջոցով Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2024 թվականի դեկտեմբերի 11ին, այսինքն՝ հատուկ վերանայման բողոք բերելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 1ին մասով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբձ:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 13-ժ14-րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն արտահայտված իրավական դիրքորոշումների լուսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Հ.Բայանդուրյանը, Առաջին ատյանի 5Տե'ս, ռամոնջ ուսնոմ, Վճռաբեկ դատարանի` Վարդգես Գասպարիի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵՍՔԴ/0067/11/16 որոշման 15-րդ կետը, Անդրանիկ Խաչատրյանի գործով՝ 2019 թվականի փետրվարի 7-ի թիվ ՇԴ2/0049/01/17 որոշումը, Էդուարդ Սրեփանյանի գործով՝ 2022 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԴ/0081/06/21 որոշման 14-րդ կետը, Ժորա Սարոյանի՝ գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ՇԴ/0006/06/24 որոշման 16-րդ կետը:
ճ Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
8
դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշումն առձեռն ստացել է նույն օրը, հետնաբար, դրա դեմ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը սկսվել է նույն թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 00:00-ից, ն ավարտվել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 24:00ին՝ հաշվի առնելով բողոքի ժամկետի ավարտման հաջորդող օրերի ոչ աշխատանքային լինելու հանգամանքը: Իսկ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրի համաձայն՝ վերաքննիչ բողոքը «Հայփոստ» ՓԲԸ-ին է հանձնվել 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 23:49-ին, ինչը հիմք է տալիս փաստելու, որ պաշտպան Հ.Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը փոստին է հանձնվել մինչն բողոքարկման ժամկետի ավարտը:
Վերոշարադրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Հ.Բայանդուրյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի ներկայացման ժամկետային հաշվարկների վերաբերյալ հանգել է սխալ եզրահանգման, ինչը հանգեցրել է անձի դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակման: Ուստի, պաշտպան Հ.Բայանդուրյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն հիմնավոր չէ:
18. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ ն 362-րդ հոդվածների, հիմք է Վերաքննի, դատարանի դատական ակտը բեկանելու ն վարույթը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելու համար::
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3Լրդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
5 Տե՛ս, ռոմոնչ ոաոմչ Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 ն Ավաթ Ամինիի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
9
ՈՐՈՇԵՑ
Մեղադրյալ Արման Այսերի Արիստակեսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ ՍԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0525/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
