Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 529 — Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 529AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 529 — Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 529. Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը 1. Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին: 2. Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 529. Գնորդի կողմից չընդունված ապրանքի պատասխանատու պահպանությունը 1. Եթե գնորդը (ստացողը) օրենքին, այլ իրավական ակտերին կամ պայմանագրին համապատասխան հրաժարվում է մատակարարի հանձնած ապրանքից, ապա նա պարտավոր է ապահովել այդ ապրանքի պահպանությունը (պատասխանատու պահպանություն) և անհապաղ տեղեկացնել մատակարարին:

2. Մատակարարը պարտավոր է հետ տանել գնորդի (ստացողի) կողմից պատասխանատու պահպանության ընդունված ապրանքը կամ ողջամիտ ժամկետում տնօրինել այն: Եթե մատակարարն այդ ժամկետում չի տնօրինում ապրանքը, գնորդն իրավունք ունի իրացնել ապրանքը կամ այն վերադարձնել մատակարարին:

3. Մատակարարը հատուցում է ապրանքը պատասխանատու պահպանության ընդունելու, այն իրացնելու կամ վաճառողին վերադարձնելու հետ կապված` գնորդի կատարած անհրաժեշտ ծախսերը: Ընդ որում, ապրանքն իրացնելուց ստացված հասույթը տրվում է մատակարարին` գնորդի հասանելիքը հանելով:

4. Այն դեպքերում, երբ գնորդը, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված հիմքերի, մատակարարից չի ընդունում ապրանքը կամ հրաժարվում է այն ընդունելուց, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու ապրանքի համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել