Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 38 — Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 38AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 38 — Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 38. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը 1. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցվում է՝ 1) տարիքի կապակցությամբ՝ Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում. 2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում.

Ամբողջ Տեքստ

Հոդված 38. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը 1. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցվում է՝ 1) տարիքի կապակցությամբ՝ Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում. 3) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում. 4) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում. 5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. 6) ծառայողական անհամապատասխանության պատճառով՝ ատեստավորման կարգով. 7) այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք խոչընդոտ են հանդիսանում հետագա ծառայության համար. 8) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում. 9) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում. 10) մահվան դեպքում. 11) առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Ծառայությունը դադարեցված ծառայողը ծառայությունը դադարեցվելու օրն ստանում է վերջնահաշվարկ: Գ Լ ՈՒ Խ 13 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել