Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-566 հուլիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հուլիսի 2011թ. ՍԴԱՈ - 56 | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԵՎ ԳԱՅԱՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

/Քննության է ընդունվել ՍԴ թիվ 1 դատական կազմի 28.06.2011թ. ՍԴԴԿՈ/1-15 որոշմամբ/

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. «Քաղաքացիներ Ս. Հակոբյանի և Գ. Կիրակոսյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և ՍԴ-ի կողմից քննության ընդունված «Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի, Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների, Սվետա Հարությունյանի և «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի, 204.38-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործը համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի միավորել և քննել դատարանի նույն նիստում։

2. Նկատի ունենալով, որ վերոնշյալ միավորված գործին միավորվել է նոր քննության ընդունված գործ «Քաղաքացիներ Արամ Սարգսյանի և Կարապետ Ռուբինյանի, Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա և Ագնեսա Բաղդասարյանների, Սվետա Հարությունյանի, Սերգեյ Հակոբյանի և Գայանե Կիրակոսյանի ու «Մելտեքս» ՍՊԸ-ի դիմումների հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 1- ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի, 204.38-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» միավորված գործի դատաքննությունն սկսել 2011 թվականի հուլիսի 15-ին, ժամը 9.30-ին, այդ կապակցությամբ վերանայել ՀՀ սահմանադրական դատարանի 2011թ. մայիսի 20-ի ՍԴԱՈ-39 աշխատակարգային որոշումը և ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը։

3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի միավորված գործով զեկուցողներ նշանակել սահմանադրական դատարանի անդամներ Ա. Պետրոսյանին և Ա. Խաչատրյանին։

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա միավորված գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

6 հուլիսի 2011 թվականի

ՍԴԱՈ-56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել