Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ղասաբողլյան — ԵՇԴ/0158/01/11
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Ղասաբողլյան — ԵՇԴ/0158/01/11

Վճռաբեկ դատարանԵՇԴ/0158/01/111 նոյեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 1. 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84102411 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Դանիել Ղասաբողլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Դ.Ղասաբողլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2011 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակ

Ամբողջ Տեքստ

ԵՇԴ/0158/01/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵՇԴ/0158/01/11

Նախագահող դատավոր` Գ.Մելիք-Սարգսյան

Դատավորներ` Ա.Դանիելյան

Ա.Հովհաննիսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

մասնակցությամբ մեղադրող

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Կ.ԱԴԱՄՅԱՆԻ

2012 թվականի նոյեմբերի 1-ին

Երևան

քաղաքում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Դանիել Արմենակի Ղասաբողլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2012 թվականի հուլիսի 30-

2

ի որոշման դեմ ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի պաշտպան Ա.Ղասաբողլյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 84102411 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Դանիել Ղասաբողլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը Դ.Ղասաբողլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2011 թվականի դեկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2.

Առաջին

ատյանի

դատարանի

2012

թվականի

մայիսի

2-ի

դատավճռով

Դ.Ղասաբողլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի 500.000 ՀՀ դրամի չափով:

3. Ամբաստանյալի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2012 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի մայիսի 2-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել պաշտպան Ա.Ղասաբողլյանը:

Վճռաբեկ դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության

մասնակիցների

կողմից

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չի

ներկայացվել:

2. Գործի փաստական հանգամանքները

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել հետևյալը. ՛Դեագա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը զբաղվել է պանրի մեծածախ առևտրով` Հայաստանի Հանրապետության տարբեր գյուղերի բնակիչներից ձեռք է բերել

3

պանիր և արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Նշված ընկերության տնօրեն է հանդիսացել Երազիկ Վարդանյանը, սակայն տնօրենի պարտականությունները փաստացի կատարել

է

նրա

ամուսինը`

Դանիել

Ղասաբողլյանը:

2008

թվականի

ամռանը

ընկերությունը գյուղացիներից ձեռք է բերել 60 տոննա պանիր, որից 2 տոննան` Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչներից: ՛Դեագա ՍՊԸ-ի կողմից պանիր ձեռք բերելիս տեղում գնման ակտեր չեն կազմվել:

2009 թվականի սեպտեմբերի սկզբներին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցները ՛Դեագա ՍՊԸ-ում կատարել են բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում, որի արդյունքում 2009 թվականի սեպտեմբերի 9-ին կազմվել է թիվ 1004882 ակտը և ՛Դեագա ՍՊԸ-ից ՀՀ բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել 6.627.200 ՀՀ դրամ: Նշված գումարի վճարումից խուսափելու նպատակով Դ.Ղասաբողլյանը չլրացված գնման ակտեր է տրամադրել Կամո Գրիգորյանին և խնդրել դրանք ստորագրության հանձնել Խաչիկ գյուղի բնակիչներին, ովքեր 2009 թվականի աշնանը ստորագրել են դրանք: Այնուհետև Դ.Ղասաբողլյանի կողմից տրված տվյալներով Ե.Վարդանյանը լրացրել է նշված գնման ակտերն այնպես, իբրև ՛Դեագա ՍՊԸ-ն Խաչիկ գյուղի բնակիչներից գնել է 60 տոննա պանիր:

2010

թվականի

աշխատակիցներն

փետրվարի

արձանագրված

19-ին

Էրեբունու

հարկային

հարկային

պարտավորությունների

տեսչության

գանձումն

ապահովելու նպատակով հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: 2010 թվականի մայիսի 11-ին Դ.Ղասաբողլյանը նույն դատարան է դիմել հակընդդեմ հայցով, որի ընթացքում ՀՀ վարչական դատարան է ներկայացրել կեղծ ապացույց հանդիսացող գնման ակտերն այն մասին, որ 2008 թվականի ամռանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի տարբեր քաղաքացիներից գնել է շուրջ 60 տոննա պանիր (տե՛ս քրեական գործ, հատոր 2րդ, 144-147-րդ թերթեր):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

սահմաններում

ներքոհիշյալ

հիմնավորումներով.

6. Բողոքաբերը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնելով, իսկ Վերաքննիչ դատարանը` դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ:

4

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման չեն ենթարկել քրեական գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում սխալ եզրահանգման են եկել Դ.Ղասաբողլյանի մեղավորության վերաբերյալ: Ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորությունը հաստատող ապացույցներ ձեռք չեն բերվել:

7. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում չկայացնելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական

դատավարության

օրենսգրքի

35-րդ

հոդվածի

1-ին

մասի

6-րդ

կետի

պահանջների խախտում:

Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը նշել է, որ Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, հետևաբար այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը կազմում է երկու տարի` հանցանքն ավարտված համարվելու պահից սկսած: Տվյալ դեպքում ամբաստանյալին մեղսագրվող հանցավոր արարքի ավարտման պահ է հանդիսանում գնման ակտերը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու օրը` 2010 թվականի մայիսի 11-ը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով դատական ակտ կայացնելու օրվա դրությամբ` 2012 թվականի հուլիսի 30-ին, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած է եղել, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել դրան:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

9. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նախևառաջ պետք է պատասխանել բողոքաբերի բարձրացրած հետևյալ իրավական հարցին. Վերաքննիչ դատարանը պարտավոր էր արդյոք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի

1-ին

մասի

6-րդ

կետի`

քրեական

պատասխանատվության

ենթարկելու

վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը:

5

10. ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ՛Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում

երկու

տարի

ժամկետով

ազատազրկումը,

կամ

որոնց

համար

նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ (…):

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն`

՛1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (…):

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…):

3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (…): ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` ՛Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ՛Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով:

11. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավադրույթները Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության է ենթարկել Ա.Սաղաթելյանի գործով կայացված որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(…) քրեական օրենսդրությամբ, կապված արարքի բնույթից և հանրության համար վտանգավորության աստիճանից, նախատեսված են քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր ժամկետներ, որոնց անցնելու դեպքում կատարված արարքը

6

կորցնում

է

իր

վտանգավորությունը,

և

անձն

ազատվում

է

քրեական

պատասխանատվությունից: Վերոգրյալի հիման վրա քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն

անցնելու

ժամանակ

հիմքով

քրեադատավարական

քրեական

օրենքը

պատասխանատվությունից

վաղեմության

ժամկետն

ազատելու

պարտադիր

նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (…) (տե՛ս Անահիտ Հայկի Սաղաթելյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշման 24-րդ կետը):

12.

ՀՀ

քրեական

օրենսգրքի

349-րդ

հոդվածի

1-ին

մասի

համաձայն`

՛Քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: ՀՀ

քրեական

օրենսգրքի

349-րդ

հոդվածի

1-ին

մասի

դիսպոզիցիայի

վերլուծությունից բխում է, որ այն նկարագրում է դիտավորյալ հանցագործություն, իսկ հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում 2 տարին, ուստի տվյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը դասվում է ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվին, և այն կատարած անձն ազատվում

է

քրեական

պատասխանատվությունից,

եթե

հանցանքն

ավարտված

համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է երկու տարի, և եթե վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատված կամ կասեցված չի եղել:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող հանցանքն ավարտվել է 2010 թվականի մայիսի 11-ին` կեղծ գնման ակտերը ՀՀ վարչական դատարան ներկայացնելու պահից: Քրեական գործի նյութերում բացակայում է որևէ փաստական տվյալ այն մասին, որ Դ.Ղասաբողլյանը նշված արարքը կատարելուց հետո կատարել է նոր հանցանք կամ խուսափել է քննությունից կամ դատից, այսինքն` վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատված կամ կասեցված համարելու հիմքերը բացակայում են:

7

Հետևաբար Դ.Ղասաբողլյանին մեղսագրվող հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրացել է 2012 թվականի մայիսի 11-ին, և այդ օրվա դրությամբ նրա վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չի եղել:

14.

Հիմք

ընդունելով

սույն

որոշման

12-13-րդ

կետերում

շարադրված

վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտ կայացնելու պահին` 2012 թվականի հուլիսի 30-ին, ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին քրեական պատասխանատվության ենթարկելու ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետն անցած է եղել:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ այդ հարցին և այն դեպքում, եթե ամբաստանյալը չէր առարկի դրա դեմ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչը չի արել:

15. Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը,

քննարկման

առարկա

չդարձնելով

ամբաստանյալ

Դ.Ղասաբողլյանի

նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը, թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

16. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Դ.Ղասաբողլյանին մեղադրանք է առաջադրվել և Առաջին ատյանի դատարանի կողմից նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական դատավճիռ է կայացվել ՀՀ վարչական դատարան կեղծ ապացույց ներկայացնելու համար (տե՛ս սույն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերը): Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայի վերլուծությունից հետևում է, որ այն պատասխանատվություն

է

նախատեսում

գործին

մասնակցող

անձի

կամ

նրա

ներկայացուցչի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե արդյոք վարչական

8

դատարան կեղծ ապացույց ներկայացնելը հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 349րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն:

17. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում անդրադառնալ բողոքաբերի փաստարկներին առ այն, որ ստորադաս դատարանները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ու գնահատման չեն ենթարկել քրեական գործում առկա ապացույցները (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Ելնելով

վերոգրյալից

Սահմանադրության

92-րդ

և

ղեկավարվելով

հոդվածով,

Հայաստանի

Հայաստանի

Հանրապետության

Հանրապետության

քրեական

դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Դանիել Արմենակի Ղասաբողլյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի հուլիսի 30-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 նոյեմբերի, 2012 թ.
Գործի #:
ԵՇԴ/0158/01/11
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել