Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-4415 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 մարտի 2024թ. ՍԴԱՈ - 44 | «ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 196-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ

Երևան քաղաքի ռաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. ՀՀ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի փետրվարի 12-ին:

Դիմողը 2024 թվականի փետրվարի 8-ին որոշել է («Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշում).

«1. Թիվ ԵԴ1/0413/11/23 դատական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի դրույթների սահմանադրականությունը որոշելու հարցով դիմել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան:

(…)»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ1/0413/11/23 քրեական գործի մինչդատական և դատավարական նախապատմությունը, նշում է.

«(…) Քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով կայացնելու դեպքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դրա մեջ չպետք է տրվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը, իսկ եթե վարույթի հանրային մասնակցի կողմից օրենսդրական այդ պահանջը խախտվում է, ապա այդ որոշումը կարող է բողոքարկվել նաև այն անձի կողմից, ում նկատմամբ որ կայացվել է, քանի որ տվյալ որոշումն ուղղակիորեն առնչվում է վերջինի իրավաչափ շահերին։

Նկարագրված իրավիճակում դիմելով դատական պաշտպանության, անձը հայտնվում է հակասական իրավիճակում։ Մասնավորապես՝ դիմելով դատարան և տրված ձևակերպումների մասով վիճարկելով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշումը՝ անձն ակնկալում է իր իրավունքների և իրավաչափ շահերի խախտումների վերացում, մինչդեռ դատարանի կողմից նրա բողոքի բավարարումը մեխանիկորեն հանգեցնում է վերջինի նկատմամբ «քրեական հետապնդման հարուցման»։ Ընդ որում, դատախազը, հանդիսանալով պետական պաշտոնատար անձ, և իրավասու լինելով կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է օրենքով, չի կարող շրջանցել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 11-րդ մասի իմպերատիվ պահանջը։

Վերոգրյալի պայմաններում Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածը պարունակում է այնպիսի կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք անձին զրկում են իր իրավունքների և ազատությունների դատական արդյունավետ պաշտպանության իրական հնարավորությունից՝ այդ կերպ ուղղակիորեն հակասելով ՀՀ Սահմանադրության 61 հոդվածին։

(…)

Այսպիսով.

Դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/0413/11/23 դատական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի դրույթները առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 61 հոդվածի պահանջներին և սույն վարույթի լուծումը հնարավոր է միայն նշված հոդվածի կիրառմամբ (…) »։

3. Ուսումնասիրելով դիմումը և թիվ ԵԴ1/0413/11/23 քրեական գործի նյութերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրված է նաև սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:

Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Սահմանադիրը, իբրև սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ամրապնդման հիմնարար երաշխիք, Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով դատարանին վերապահել է Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն՝ միաժամանակ հստակ ուրվագծելով սույն իրավասության իրացման շրջանակները, այն է՝

ա) դատարանն իր այս իրավասությունն իրացնում է բացառապես իր վարույթում գտնվող կոնկրետ գործով, այսինքն՝ տվյալ գործը ոչ միայն դատավարական (ֆորմալ) առումով գտնվում է դատարանի վարույթում, այլև գործի/նյութի (վեճի) լուծումը գտնվում է դատարանի իրավազորության տիրույթում,

բ) այն պարագայում, երբ դատարանը հիմնավոր կասկած ունի տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ, և

գ) տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով բարձրացված խնդիրների համատեքստում անձի վարութային իրավունքի պաշտպանության բանալին գտնվում է ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 11-րդ մասի վերաբերելի կարգավորման, այլ նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակներում դատարանի կողմից կայացվելիք որոշման բովանդակության մեջ։

Այսինքն՝ երբ անձը, փաստացի համաձայն լինելով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու մասին որոշման էության հետ, վիճարկում է միայն դրա բովանդակության անհամապատասխանությունն օրենսգրքով սահմանված հատուկ պահանջներին, ապա բողոքի բավարարման դեպքում անձի իրավունքի արդարացի պաշտպանությունը պետք է արտահայտվի դատարանի կողմից վարույթի հանրային մասնակցի համար այդ պահանջից բխող համարժեք պարտականություն սահմանելու տեսքով։

Հետևաբար` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից չեն ներկայացվել սույն դիմումի շրջանակներում վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, ուստիև չի հիմնավորվել վիճարկվող նորմի հակասահմանադրականության հիմնավոր կասկածը։

Սույն գործով Սահմանադրական դատարանը վերահաստատում է նաև իր իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտներին ուղղված՝ առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը վերաբերելի է նաև դատարաններին, որոնք, կոնկրետ գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում Սահմանադրական դատարան դիմելով, անառարկելիորեն նպաստում են մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդմանն ու սահմանադրական արդարադատության շարունակական զարգացմանը» (2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշում):

Բացի դրանից, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու մասին իր որոշման եզրափակիչ մասում արձանագրել է հետևյալը. «Դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԴ1/0413/11/23 դատական վարույթով կիրառման ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196 հոդվածի դրույթները առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի պահանջներին...»: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:

Հետևապես` բացառապես Սահմանադրական դատարանն է իրավասու իր որոշմամբ եզրահանգելու և արձանագրելու վիճարկվող իրավական նորմի՝ Սահմանադրությանը հակասությունը:

Վերոգրյալը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ Դիմողը չի հաղթահարել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով վիճարկվող նորմերի սահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած ունենալու» օրենսդրական պահանջը: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 մարտի 2024 թվականի

ՍԴԱՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 մարտի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել