ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 327 — Հարցաքննության հատուկ կարգը 1.
Ամփոփում
Հոդված 327. Հարցաքննության հատուկ կարգը 1. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը, կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնու
Ամբողջ Տեքստ
Հոդված 327. Հարցաքննության հատուկ կարգը 1. Այն բացառիկ դեպքերում, երբ առողջական վիճակի կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու պատճառով հարցաքննության ենթակա անձի ներկայությունը դատարանում անհնար է կամ կարող է սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը կամ վտանգել ցուցմունքի արժանահավատությունը, կամ երբ առկա է անչափահաu տուժողի կամ վկայի իրավաչափ շահերի պաշտպանության անհրաժեշտություն, դատարանը, կողմի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ, իրավասու է հարցաքննությունը կատարելու տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ (տեսակապի միջոցով):
2. Տեսակապի միջոցով հարցաքննության ընթացքում պետք է երաշխավորվի, որ դատական վարույթի մասնակիցները և այլ վայրում գտնվող ու ցուցմունք տվող անձը հստակորեն տեսնեն և լսեն միմյանց:
3. Տեսակապի միջոցով հարցաքննությունը հարցաքննվողի գտնվելու վայրում ապահովում է դատարանի որոշած անձը:
4. Տեսակապի միջոցով հարցաքննությունն սկսելուց առաջ նախագահողը պետք է հայտարարի` 1) հարցաքննության կատարման օրը և ժամը, ինչպես նաև տեղեկություններ, թե որ վարույթի շրջանակներում է կատարվում տվյալ հարցաքննությունը. 2) հարցաքննվողի գտնվելու վայրը, եթե այդ տեղեկության հրապարակումը չի կարող սպառնալ հարցաքննվողի անվտանգությանը. 3) հարցաքննվողի անունը, ազգանունը, հայրանունը և կարգավիճակը. 4) հարցաքննության կատարումն ապահովող իրավասու անձի անունը և ազգանունը. 5) հարցաքննության ժամանակ կիրառվող տեխնիկական միջոցները:
5. Հատուկ կարգով հարցաքննությունն ավարտելուց հետո նախագահողը կողմերին հարցնում է, թե արդյոք ունեն առարկություններ հարցաքննության կատարման կարգի կամ ընթացքի վերաբերյալ:
6. Տեսակապի միջոցով կատարված հարցաքննության տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
