Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ԱՐԴ/10781/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԱՐԴ/10781/02/23

Վճռաբեկ դատարանԱՐԴ/10781/02/2314 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ալեն Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշման դեմ՝ քաղաքացիական գործով ըստ Ալեն Սիմոնյանի հայցի ընդդեմ Նաիրի Հոխիկյանի՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու ն գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ալեն Սիմոնյանը պահանջե է Նաիրի Հոխիկյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այն է՝ «տտ.ԷԹյ6ն.ոո» ինտերնետային կայքում բոլորի համար հասանելի ն տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն

Ամբողջ Տեքստ

«ՀԽ 2423

ՄԹԹՎԵՑԻԿԵՆ ի

/21ՄՅԵՂԵԻ՝

ՀԱՏ

ՄԻՏ ՀԱՏ

աա Տ ԴԵՐԱ

«Ա. Ի 54 ջ)

ՀՅ» ՋՈՆՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10781/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10781/02/23

Նախագահող դատավոր` Ա. Մխիթարյան

Դատավորներ՝ Ն. Գաբրիելյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ալեն Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշման դեմ՝ քաղաքացիական գործով ըստ Ալեն Սիմոնյանի հայցի ընդդեմ Նաիրի Հոխիկյանի՝ ներողություն խնդրելուն պարտավորեցնելու ն գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ալեն Սիմոնյանը պահանջե է Նաիրի Հոխիկյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այն է՝ «տտ.ԷԹյ6ն.ոո» ինտերնետային կայքում բոլորի համար հասանելի ն տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել համապատասխան վերնագրով ու բովանդակությամբ հայտարարություն, ինչպես նան Նաիրի Հոխիկյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.10.2024 թվականի որոշմամբ Ալեն Սիմոնյանի վերաքենիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 29.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալեն Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8-րդ, 13-րդ ու 168-րդ հոդվածները ն 365-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 01.06.2023 թվականին «տոոո.Ւ|Յյ6ի.Յո» լրատվական կայքում հրապարակված «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը. Նաիրի Հոխիկյան» վերնագրով տեսանյութի մասին, որը պարունակում է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտություն, ինքը տեղեկացել է 20.09.2023 թվականին, ն 28.09.2023 թվականին, այսինքն՝ վիրավորանքի մասին իրեն հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում, հայցը ներկայացրել է դատարան:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 20.12.2023 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանը չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-6-րդ մասերով նախատեսված դատավարական գործողությունները ն քննարկել է Նաիրի Հոխիկյանի կողմից ներկայացված հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը՝ դրա վերաբերյալ իր կողմից գրավոր առարկություն ներկայացնելու նպատակով հետաձգելով գործի քննությունը: Նշված դատավարական գործողությունները չեն իրականացվել նան 10.01.2024 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, երբ իր կողմից ներկայացվել է գրավոր առարկություն: Դատարանն անդրադարձել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությանը Ա հեռացել դատական ակտ կայացնելու:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հնարավոր չէ հանգել հետնության Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարված լինելու վերաբերյալ, այսինքն՝ հաստատված է համարել Դատարանի կողմից պարտադիր կատարման ենթակա նշված դատավարական գործողությունները կատարված չլինելը, մինչդեռ դատավարական իրավունքի այդ նորմի խախտման՝ սույն գործի լուծման վրա ազդեցություն ունենալու հանգամանքը սխալ է գնահատել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) «Արցախի ճակատագրի վերջնաժամկետը. Նաիրի Հոխիկյան» վերնագրով տեսանյութը (այսուհետ նան՝ Տեսանյութ) «տո. յի. ռոտ» ինտերնետային կայքում հրապարակվել է 01.06.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 17).

3

2) սույն գործով հայցադիմումը Դատարան է ներկայացվել 28.09.2023 թվականին: Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 01.06.2023 թվականին հրապարակված Տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2023 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 3-11, 26).

3) 20.12.2023 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը ճշտել է, թե արդյո՞ք հայցվորը պնդում է ներկայացված պահանջը, իսկ պատասխանողն ընդունում է այն, արդյո՞ք առկա է վեճը հաշտությամբ լուծելու հնարավորություն: Նույն դատական նիստի ընթացքում Նաիրի Հոխիկյանի ներկայացուցիչ Լուսինե Վիրաբյանը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, որի դեմ Ալեն Սիմոնյանի կողմից գրավոր առարկություն ներկայացնելու նպատակով Դատարանը հետաձգել է գործի քննությունը (հատոր 1-ին, գ. թ. 45-47, 72, հիմք՝ 20.12.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն).

4) 10.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը գործին մասնակցող անձանց հետ քննարկել է հայցային վաղեմություն կիրառելու մասին Նաիրի Հոխիկյանի միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը, ն հայցվոր Ալեն Սիմոնյանի վրա դրել այն փաստն ապացուցելու պարտականություն, «թե եր է վիրավորանք կամ զրպարտության միջոցով արտահայտությունները իրեն հասու դարձել»:

Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը հայտնել է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայացնել նշված փաստի հաստատմանն ուղղված որնէ ապացույց, իսկ Դատարանը գործին մասնակցող անձանց համաձայնությամբ անցել է միջնորդության քննությանը:

Նույն դատական նիստում Դատարանն ավարտել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությունը Ա հայտարարել դատական ակտի հրապարակման օրվա մասին (հատոր 1-ին, գ. թ. 51-53, 72, հիմք՝ 10.012024 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ ու 365-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը նախքան հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությանն անցնելը դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի Լին մասի 16-րդ կետերով նախատեսված գործողությունները չկատարելն արդյո՛ք դատավարական իրավունքի եորմի այեպիսի խախտում է, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի (հարցի) սխալ լուծման:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

4

Անձի խախտված իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության իրավունքի առանձնահատուկ ինստիտուտ է վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման իրավունքը: Այն դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի համատեքստում պետության առաջնային պարտականություններից է, որը միտված է հնարավոր դատական սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտի բողոքարկման հիմքերն են՝

1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը,

(..):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձնական նկատառումներով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավակարգավորումը մի կողմից ապահովում է գործն ըստ էության ճիշտ լուծած դատական ակտի կայունությունն անկախ ոչ էական, ձնական ն դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտումների առկայությունից, մյուս կողմից ապահովում է ցանկացած դատական ակտի վերացում (բեկանում) այն դեպքերում, երբ դատավարական խախտումների հետնանքով գործը սխալ է լուծվել (տե՛ս Տատյանա Մելքոնյանն ընդդեմ «Արնաս» ՍՊԸ-ի, երրորդ անձինք Դիանեա ն Վարազդատ Ասատրյանեերի թիվ ԵԱՔԴ/4979/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2024 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, 08.02.2011 թվականի թիվ ՍԴՈՎ93Յ6 որոշմամբ անդրադառնալով դատական բողոքարկման (վերաքննիչ Ա վճռաբեկ վարույթների կարգով) հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերին ն դրանց առանձնահատկություններին, ի թիվս այլնի, արձանագրել է, որ օրենքով սահմանված են դատական ակտերի բողոքարկման հիմքերը, այդ թվում նան՝ դատական սխալի հիմքով: Դատական ակտերի բողոքարկման հիմք է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը: Դատական ակտի բեկանման (վերանայման) հիմք կարող է հանդիսանալ նյութական ու դատավարական իրավունքի նորմերի միայն այնպիսի խախտումը, որն ազդել է գործի ելքի վրա (հանգեցրել է գործի սխալ լուծմանը): Եթե նյութական իրավունքի նորմի խախտման հիմքում օրենսդիրը դիտարկել է տվյալ նորմի ոչ ճիշտ մեկնաբանումը, նյութական իրավունքի այն նորմի կիրառումը, որը չպետք է կիրառվեր, կամ այն նորմի չկիրառումը, որը պետք է կիրառվեր, ապա դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքում նկատի են առնվել այնպիսիք, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտմանը, խախտել են կողմերի դատավարական իրավունքները, հանգեցրել են արդարադատության սկզբունքների խախտմանը:

Սահմանելով դատական ակտերի բողոքարկման ընթացակարգեր՝ որպես այդ ակտերը վերանայելու նախապայման (բացառությամբ նոր ն նոր ի հայտ եկած հանգամանքներով), օրենսդիրը նկատի է ունեցել նյութական, դատավարական իրավունքի նորմերի միայն

5

այնպիսի խախտումները, որոնց դեպքերում դրանք ազդել են գործի ելքի վրա կամ հանգեցրել են գործի սխալ լուծմանը, իսկ որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի հիմքով, օրենսդիրն արգելել է ձնական նկատառումներով բեկանել դատարանի՝ ըստ էության ճիշտ վճիռը: Այսինքն վերը նշված դեպքերում իրավակարգավորման հիմքում դրված է այն սկզբունքը, որի համաձայն՝ նյութական ն դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով կարող է բեկանվել դատական այն ակտը, որը կայացվել է դատական սխալի արդյունքում:

Նույն գործի շրջանակներում անդրադառնալով նան «դատական սխալ» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչպես նան դրա՝ որպես դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման հիմքում իրավաբանական կարնոր նշանակություն ունեցող փաստի դրսնորման շրջանակներին՝ Սահմանադրական դատարանը փաստել է, որ այն տարածական մեկնաբանման ենթակա չէ ն չի կարող ընկալվել որպես դատարանի կողմից թույլ տրված ցանկացած սխալ (վրիպում):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանի կողմից դատավարական իրավունքի նորմի խախտում թույլ տրված լինելու հանգամանքն ինքնին հիմք չէ վերանայող դատարանի կողմից դատական ակտը բեկանելու իր լիազորությունը կիրառելու համար, ն յուրաքանչյուր դեպքում բարձր ատյանի դատարանի խնդիրն է պարզել ինչպես դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման առկայությունը, այնպես էլ այդ խախտման ազդեցությունը գործի (հարցի) ելքի վրա:

Եթե դատարանը, ըստ էության, ճիշտ է լուծել գործը (հարցը)՝ կայացնելով օրինական, հիմնավորված ւ պատճառաբանված դատական ակտ, ապա ողջամիտ ժամկետում գործի քննության, դատական խնայողության սկզբունքների, ինչպես նան ավելորդ ձնականության դրսնորման արգելքի տեսանկյունից հիմնավորված չէ ոչ էական ու դատական ակտի վրա ազդեցություն չունեցող դատավարական խախտման հիմքով դատական ակտի բեկանումը:

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով սույն որոշմամբ բարձրացված իրավական հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ անհրաժեշտ է բացահայտել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված գործողությունների կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում՝

1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական ն իրավական հիմքերը,

2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական ն իրավական հիմքերը,

3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,

4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,

5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,

6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, ն գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը,

6

(..):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նպատակը քաղաքացիական գործի արդյունավետ քննության ապահովումն է: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի նշված նպատակի իրականացումը պայմանավորված է դատավարության այս փուլի խնդիրների ճիշտ իրականացմամբ: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առանցքային տարրը նախնական դատական նիստն է. այն գործը դատաքննության նախապատրաստելու այնպիսի իրավական կառուցակարգ է, որն ապահովում է դատավարության քննարկվող փուլի հիմնական խնդիրների լուծումը, գործը դատաքննության նախապատրաստելուն ուղղված գործողությունների զգալի մասի իրականացումը (տե՛ս «Երնանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ «ԱՐՄԻՆԿՈ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0930/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Գործը դատաքննության նախապատրաստելը՝ որպես քաղաքացիական

դատավարության ինքնուրույն ն պարտադիր փուլ, արդարադատության արդյունավետության, անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների լիարժեք իրացման համար պայմաններ ապահովող դատավարական գործողությունների ն դրանց հիման վրա առաջացող իրավահարաբերությունների ամբողջություն (համակարգ) է (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալսրյանիի ն «Հայռուսգազարդ» ՓԲԸի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով, որ գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նան, որ օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլե դաւրարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն ն անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են (.) ապացույցների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը ն գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը (տե՛ս Երնանի քաղաքապետարանի «Երնանի էլեկրրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներից հետնում է, որ նախնական դատական նիստը դատարանի կողմից դրա ընթացքում կատարման ենթակա պարտադիր դատավարական գործողությունների տեսանկյունից կարնորվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելու ւ ապացուցման գործընթացը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից, երբ պատասխանողի դեմ ուղղված նյութաիրավական պահանջի, հայցի, ինչպես նան առարկությունների փաստական ու իրավական հիմքերը պարզելու, վիճելի իրավահարաբերության բնույթը, ներառյալ՝ կիրառելի իրավական նորմերը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու ն այդ փուլին բնորոշ այլ գործողություններ կատարելու միջոցով դատարանը կենտրոնացնում է փաստական ու ապացուցողական նյութը,

7

ինչպես նան կանխորոշում է դատաքննության սահմանները՝ ուրվագծելով վարույթի հետագա ընթացքը ն բովանդակությունը:

Դատավարության այս փուլում դատարանի կողմից, ըստ էության, իրականացվում է գործի ակտիվ կառավարում` կողմերի մրցակցության սկզբունքի, օգտակար ն թույլատրելի միջամտության սահմաններում, որպիսի դերակատարությունը, գործի քննության համար այդ փուլի նպատակների կարնորության հաշվառմամբ, ինքնանպատակ չէ: Այն գործի քննության անկյունաքարային փուլն է, դրա հետագա պատշաճ կազմակերպման ն լուծման հիմնական նախադրյալը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետով նախատեսված դատավարական գործողությունների կատարումը կարնորվում է նան հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության ընթացքում՝ նկատի ունենալով, որ դրա լուծման նպատակով նս իրականացվում է ապացուցողական գործընթաց: Այսպես.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի Ա դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝

13 որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.

2) գործին մասնակցող անձանց միջն բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.

3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը Ա անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.

4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի դերի, գործի հետագա քննության ն լուծման վրա դրա ընթացքում պարտադիր կատարման ենթակա դատավարական գործողությունների ազդեցության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նան հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության մասով:

Վերոգրյալը պայմանավորված է նրանով, որ քանի դեռ դատարանը հայցի առարկայի, դրա հիմքում դրված փաստական ն իրավական հանգամանքների գնահատմամբ չի պարզել վիճելի իրավահարաբերության բնույթը, գործով կիրառելի իրավական նորմերն ու չի կատարել օրենսդրի կողմից նախանշված հարցերի կապակցությամբ պարզաբանումները, չի կարող միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու տեսանկյունից արդյունավետորեն կազմակերպել ապացուցման գործընթացը: Հայցի առարկան ն դրա փաստական հիմքը պարզելը միտված են վիճելի իրավահարաբերության բնույթը որոշելուն, որը, ըստ էության, օժանդակում է դատարանի կողմից կիրառելի իրավական նորմերը ճիշտ ընտրելուն՝ ըստ այդմ ապահովելով այնպիսի էական հանգամանքի պարզում, ինչպիսին, օրինակ, հայցային վաղեմության ընդհանուր կամ հատուկ ժամկետի

8

կիրառելիությունն է կամ հարցի լուծմանն ուղղված այլ անհրաժեշտ փաստական տվյալների բացահայտումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման անհրաժեշտությունն անտեսելու դեպքում արժեզրկվում է նախապատրաստական այդ փուլի նպատակային կարնորությունը, ինչի հետնանքով գործի հետագա քննության ն լուծման համար առանցքային նշանակություն ունեցող դատավարական գործողությունները վերածվում են ոչ արդյունավետ գործառույթների՝ այն պայմաններում, երբ բովանդակային ու տրամաբանական որոշակի հաջորդականությամբ փոխկապակցված այդ գործողությունների կատարման պահանջն համապարտադիր է, Ա դրանց կատարման հարցում դատարանը չունի հայեցողություն:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործով դիմելով դատարան՝ Ալեն Սիմոնյանը պահանջել է Նաիրի Հոխիկյանին պարտավորեցնել իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, այն է՝ «տտ.ԷԹյ6ն.ոո» ինտերնետային կայքում բոլորի համար հասանելի ն տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում տեղադրել համապատասխան վերնագրով ու բովանդակությամբ հայտարարություն, ինչպես նան Նաիրի Հոխիկյանից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի դիմաց փոխհատուցում:

Դատարանը 29.01.2024 թվականի վճռով հայցը մերժել է՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:

Վկայակոչելով թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը՝ Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ «(...) գործի լուծման համար եշանակություն ունեցող փաստերն են՝ 0Լ06.2023 թվականին հոոո.հյյօն.Օոո լրատվական կայքում հրապարակվել է «Արցախի ճակատագրի վերջեաժամկետը». Նաիրի Հոխիկյան վերնագրով տեսանյութ, որի ընթացքում Նաիր Խաչիկի Հոխիկյանը կատարել է հայտարարություն, որով վիրավորել է Հայցվորին: Մասնավորապես, տեսանյութի 16:02-16:13 ժամանակահատվածում կատարել է հետնյալ բովանդակությամբ արտահայտություն. «Ալեն Սիմոնյան կոչված էտ պոռնոդերասաեը, որ մինչն պաշտոնյա դառնալը փարբեր ֆիլմերի մեջ էր խաղում (...)», իրավունքների պաշտպանության հայցով Հայցվորը հայցադիմումը Հայփոստ ՓԲԸ-ին է հանձնել 28.09.2023 թվականին, ըստ հայցադիմումի" Հայցվորը 0106.2023 թվականին տահզյօեւռտ կայքում հրապարակված տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2025 թվականին :պատասխանողի ներկայացուցիչը 20122023 ` թվականին ներկայացրել է միջնորդություն հայցային վաղեմություն կիրառելու ն այդ հիմքով հայցը մերժելու մասին: Հիմք ընդունելով վերը նշվածը ն համադրելով գործի լուծման համար եշանակություն ունեցող փաստերը, Դատարանն արձանագրում է, որ Հայցվորի' իրեն վիրավորելու փաստի մասին 20.09.2023 թվականին հայտնի դառեալու փաստի վերաբերյալ որնէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում, երբ այդ փաստի ապացուցման բեռը կրում էր Հայցվոր կողմը, հայցային վաղեմության սկիզբ է համարվում 0106.2023 թվականը, այսինքն վիրավորական համարվող արտահայտությունները հրապարակելու օրը, հետնաբար, ճիշտ է հայցադիմումը դատարան է ներկայացվել միեչն վեց ամիս լրանալը, սակայն Հայցվորը բաց է թողել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871 հոդվածի 13-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետը»:

Վերաքննիչ դատարանը 14.10.2024 թվականի որոշմամբ մերժել է Ալեն Սիմոնյանի վերաքննիչ բողոքը, Ա Դատարանի 29.01.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

9

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները Դատարանի կողմից կատարված չլինելու վերաբերյալ բողոքում նշված փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(..) թեն սույն քաղաքացիական գործով դատական եիստերի արձանագրությունների ձայնագրությունների ուսումեասիրությունից հնարավոր չէ հանգել հետնության Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետերում եշված դատավարական գործողությունները կատարված լինելու վերաբերյալ, այդուհանդերձ Դատարանը բողոքաբերին հեարավորություն է տվել ինչպես միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու այնպես էլ հայցային վաղեմության կիրառման հիմքում ընկած ժամկետի, այսինքն հայցի փաստական հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ տեղեկանալու մասին ապացույցներ ներկայացնելու համար:

Միեչդեռ, Բողոքաբերը ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ անհնարին է ներկայացնել ապացույցներ առ այն, թե հայցվորը որ ժամանակահատվածում է տեղեկացել տեսանյութի մասին ն պետք է հիմք ըեդունել վերջինիս կողմից հայցադիմումում եշված ժամանակահատվածը:

Տվյալ պարագայում, Վերաքննիչ դատարանը գտեում է, որ թեն դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորը հայտնել է իր դիրքորոշումը միջնորդության վերաբերյալ, Դատարանում հայտարարել է, որ առկա չեն ներկայացման ենթակա ապացույցներ, ինչով չի հաստատվել ապացուցման ենթակա հայցային վաղեմության կիրառումը բացառող հանգամանքը" Վերաքենիչ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման, հետնաբար, Բողոքաբերի փաստարկներն այս մասով անհիմն են ն ենթակա են մերժման:

Ինչ վերաբերում է Բողոքաբերի փաստարկին առ այե, որ Դատարանը չի ճշտել թե արդյոք հայցվորը պեդում է պահանջը ն թե արդյոք պատասխանողն ընդունում է այն, Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ նշված գործողությունը կատարվել է 20.122023թ. տեղի ունեցած դատական նիստի ընթացքում»:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նախքան հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով սահմանված գործողությունների կատարումը Դատարանի պարտականությունն է, որից տվյալ դեպքում Դատարանը ձեռնպահ է մնացել:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով այդ խախտման առկայությունը, այն դիտել է գործի (հարցի) ելքի վրա ազդեցություն չունեցող, մինչդեռ անտեսել է նախնական դատական նիստում կատարվելիք դատավարական գործողությունների՝ սույն որոշմամբ արձանագրված առանցքային կարնորությունը հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության շրջանակներում ապացուցման գործընթացի կազմակերպման, միջնորդության քննության արդյունավետության, ինչպես նան այն լուծելու տեսանկյունից:

Միաժամանակ 20.12.2023 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանի կողմից որոշակի դատավարական գործողությունների կատարումը (փաստ 3) դեռնս բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով նախատեսված գործողությունները կատարելու օրենսդրական պահանջն անտեսելու համար, քանի որ նշված հոդվածը սահմանում է կատարման ենթակա ոչ թե մեկ, այլ մի քանի գործողությունների ամբողջություն, որոնցից յուրաքանչյուրի պատշաճ իրականացումն անհրաժեշտ է, իսկ համակցությունը՝ պարտադիր հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունավետությունն ապահովելու համար:

10

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձնահատկությունների հաշվառմամբ օրենսդիրը սպառիչ չի նշել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության ընթացքում կատարման ենթակա գործողությունների ցանկը՝ դրա արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանին վերապահելով անհրաժեշտ այլ գործողություններ ձեռնարկելու իրավասություն: Ի թիվս այլնի՝ նախնական դատական նիստում կատարման ենթակա դատավարական գործողությունների միջոցով Դատարանը կարող էր որոշել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության արդյունավետ քննության ուղղությամբ այր անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Տվյալ դեպքում հայցային վաղեմության ժամկետը հաշվարկելու մասով Դատարանը կիրառել է թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մինչդեռ գործի փաստական հանգամանքները պարզելու, ինչպես նան ապացուցման գործընթացը կազմակերպելու տեսանկյունից անհրաժեշտ գործողությունները չկատարելու հետնանքով Դատարանը ձեռնպահ է մնացել նան միջնորդության արդյունավետ քննության ուղղությամբ անհրաժեշտ այլ գործողություններ կատարելուց: Այսպես.

Թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «(.) հայցային վաղեմության ժամկետը բաց թողած լինելու կամ չլինելու փաստի ապացուցումը վիրավորանքի ն զրպարտության հետնանքով պատճառված վնասնեի հատուցման գործերով առաեձնահատուկ է այեքաեով, որքանով ժամկետի հաշվարկման սկիզբը կապված է տուժողի' տեղեկացված լինելու հետ: Այս առումով գրեթե անհնար է պատասխանողի (հայցային վաղեմություն վկայակոչող անձի) կողմից այնպիսի ապացույցեերի ներկայացումը, որոնք կհաստատեն եշված փաստերի առկայություեը: Այսինքե՝' օբյեկտիվորեն տուժողին է հայտնի կոնկրետ տեղեկատվությունն իրեն հասու լինելու ժամանակը, հետնաբար տուժողի կողմից այլ բան ապացուցված չլինելու դեպքում հայցային վաղեմության սկիզբ է համարվում համապատասխան տեղեկատվության հրապարակման օրը:

Միաժամանակ հարց է առաջանում, արդյո՛ք բացարձակ առումով պետք է դիտարկել փաստը չապացուցելու հերնանքը նմանատիպ գործերով: Հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման համար անհրաժեշտ փաստերի ապացուցումը կարող է իրականացվել այնպիսի ապացույցներով, որոնք առավել հավանական են դարձնում կոնկրեր փաստի գոյությունը: Եթե ապացուցման պարտականություն կրող կողմը ներկայացրել է բացառապես անուղղակի ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ առավել հավաստի են դարձնում հայցային վաղեմության ժամկետի հաշվարկման սկիզբը, ապա եման ապացույցները չպետք է մերժվեն զուտ այն հիմքով, որ ուղղակի ապացույցներ չեն: (...)»:

Հիմք ընդունելով այն, որ վիրավորանքի ն զրպարտության հետեանքով պատճառված վնասների հատուցման գործերով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացվելու դեպքերում հայցվորի վրա դրվում է ապացուցողական բավականին բարձր շեմ ՀՀ վճռաբեկ դատարանը հնարավոր է համարել կոնկրետ տեղեկատվությունը հայցվորին հասու լինելու ժամանակը պարզելու նպատակով ներկայացնել նան այնպիսի ապացույցներ, որոնց բովանդակությունը բազմակողմ վերաբերելի կապ ունի ապացուցման ենթակա այդ փաստի հետ, Ա հնարավորություն է տալիս դրա վերաբերյալ ներկայացնել մի քանի վարկածներ, հանգել մի քանի հավանական հետնությունների (անուղղակի ապացույցներ):

Սույն գործով ներկայացված հայցադիմումում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ 01.06.2023 թվականին հրապարակված Տեսանյութի մասին տեղեկացել է 20.09.2023 թվականին:

10.01.2024 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, երբ Դատարանն առանց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելու քննարկել է հայցային

11

վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ն հայցվորի վրա դրել այն փաստն ապացուցելու պարտականությունը, «թե երբ է վիրավորանք կամ զրպարտության միջոցով արտահայտությունները իրեն հասու դարձել», Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը հայտնել է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ ներկայացնել նշված փաստի հաստատմանն ուղղված որնէ ապացույց:

Դատարանն անկախութան ն անաչառության, մրցակցության սկզբունքների պահանջների պահապանմամբ հստակ ու որոշակի չի պարզաբանել Ալեն Սիմոնյանի ներկայացուցջիի համար այդ փաստի հաստատման նպատակով նան անուղղակի ապացույցներ ներկայացնելու իրավունքի մասին (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ չնայած ապացուցողական բարդ փաստակազմի, որը դրել է հայցվորի վրա, ն որի ապացուցված չլինելու պատճառաբանությամբ հայցային վաղեմության ժամկետը հաշվարկել է Տեսանյութի հրապարակման օրվանից:

Դատարանը սույն գործով վկայակոչել է թիվ ԵԿԴ/3124/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումները, սակայն այդ նույն որոշմամբ արձանագրված ապացուցողական առանձնահատկությունները գործին մասնակցող անձանց չի պարզաբանել, թեն այդ գործողության իրականացումն այս իրադրությունում բխել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունավետությունից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ ն 365-րդ հոդվածների այնպիսի խախտում թույլ տրված լինելու հանգամանքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի առկայությունը համարում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ Նաիրի Հոխիկյանի ներկայացրած միջնորդության քննության նպատակով առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, որպիսի պայմաններում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով վերապահված լիազորությունը բեկանել Վերաքննիչ դատարանի 14.10.2024 թվականի որոշումը Ա գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ 28 կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում

12

է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՕՏ Ը, Մ ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԱՐԴ/10781/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել