Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-427-Ն24 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով. « Հոդված 169.35. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները չպահպանելը 1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրողի (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) կողմից սոցիալական աջակցության ոլորտում պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն չափորոշիչները չպահպանելը՝ առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը վարչական տույժը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Հոդված 169.36. Առանց հավաստագրվելու սոցիալական ծառայություններ մատուցելը 1. «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից սոցիալական ծառայություններ մատուցելն առանց պետական լիազոր մարմնում հավաստագրվելու՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով։ 2․ Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով:»։ Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244․23-րդ հոդվածով. « Հոդված 244.23. Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը 1․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և քննում է սույն օրենսգրքի 169.35-րդ և 169.36-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: 2․ Սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայություններ տրամադրելու բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը:»։ Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. նոյեմբերի 11 Երևան ՀՕ-427-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 նոյեմբերի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-427-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (14.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.11.11-2024.11.24 Պաշտոնական հրապարակման օրը 13.11.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.11.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 14.05.2026 Հիմնական ակտ 24.10.2024, ՀՕ-427-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-427-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել