Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 76. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը 1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։ 2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեն նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պա

Ամբողջ Տեքստ

Հոդված 76. Հայցադիմումը և կից փաստաթղթերը պատասխանողին և դատավարության մյուս մասնակիցներին փոստով ուղարկելը 1. Ֆիզիկական անձ պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով։

2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վայրի հասցեն նշված չլինելու, ինչպես նաև պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի որևէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաև նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով։

4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով։

5. Իրավաբանական անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով։

6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ հանդիսացող պատասխանողին հայցադիմումը և կից փաստաթղթերն ուղարկվում են նրանց պաշտոնական հասցեով։ (76-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-179-Ն, փոփ.

02.05.24 ՀՕ-220-Ն ) (02.05.24 ՀՕ-220-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) Գ Լ ՈՒ Խ 13 ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ՎԵՐԱՀԱՍՑԵԱԳՐԵԼԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել