ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 20-ին «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈ Ւ ԹՅՈ Ւ ՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ Ւ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 9. Գովազդը տեսալսողական մեդիայում 1. Արգելվում է մինչև 10 րոպե տևողությամբ լսողական հաղորդումներում և մինչև 20 րոպե տևողությամբ տեսալսողական հաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
2. Արգելվում է տեսալսողական հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր մեկ եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տևողությամբ: Օրվա եթերային ժամի հաշվարկն սկսվում է յուրաքանչյուր օր՝ 00.00 ժամից:
3. Արգելվում է գովազդային ընդհատումը լրատվական հաղորդումների ժամանակ:
4. Արգելվում է գովազդը Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ուղղվածության ծրագրում, բացառությամբ Հանրային հեռարձակողի կրթական-մշակութային ծրագրերում ժամանցային տեսալսողական հաղորդումների հեռարձակման (գեղարվեստական ֆիլմ, վավերագրական ֆիլմ, հեռուստասերիալ, համերգ) ժամանակ:
5. Տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդային հատուկ հաղորդումների հաճախականությունը չի սահմանափակվում, սակայն յուրաքանչյուր առանձին հաղորդման տևողությունը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է լինի հինգ րոպեից ավելի:
6. Սույն հոդվածի դրույթները չեն գործում, եթե տեսալսողական հաղորդումը կրում է բացառապես գովազդային բնույթ, կամ գովազդը հաղորդվում է գովազդային տեսալսողական ծրագրով:
7. Տեսալսողական հաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը տեսալսողական հաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև տեսալսողական հաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ տեսալսողական հաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են տեսալսողական մեդիայում հեռարձակվող գովազդ:»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «ռադիոհեռուստահաղորդումներում» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդումներում» բառերով։ Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) 10-րդ մասի «հեռուստահաղորդմամբ» բառը փոխարինել «տեսալսողական հաղորդմամբ» բառերով.
2) 12-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան, գիշերային ակումբի, ծխախոտի, ինչպես նաև սույն օրենքով` տեսալսողական մեդիայում գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների` որպես հովանավորների հիշատակումը Հանրային հեռարձակողների ծրագրերում:».
3) 12.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12.1. Հանրային հեռարձակողի ծրագրերում արգելվում է վիճակախաղի, ոչ խաղարկությունով վիճակախաղի, խաղարկությունով վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի, գիշերային ակումբների գովազդը:».
4) 14-րդ մասի «հեռուստառադիո» բառը փոխարինել «տեսալսողական» բառով։ Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Տեսալսողական մեդիայի ոլորտում գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն է:»։ Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-623-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-623-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.01.2023 Հիմնական ակտ 20.12.2022, ՀՕ-623-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.04.1996, ՀՕ-55 30.04.1996, ՀՕ-55 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-623-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
