ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 356 — Մասնագետի ներգրավումը 1.
Ամփոփում
Հոդված 356. Մասնագետի ներգրավումը 1. Հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմինը կարող է ներգրավել մասնագետի: 2. Մասնագետը հարկային հսկողության արդյունքներով չշահագրգռված անձն է, որին հարկային մարմինը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում նրա մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագո
Ամբողջ Տեքստ
Հոդված 356. Մասնագետի ներգրավումը 1. Հարկային հսկողության իրականացման ընթացքում հարկային մարմինը կարող է ներգրավել մասնագետի:
2. Մասնագետը հարկային հսկողության արդյունքներով չշահագրգռված անձն է, որին հարկային մարմինը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում նրա մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով հարկային հսկողության միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
3. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների, գիտելիքների և ներկայացնի գրավոր մասնագիտական կարծիք, որը, սակայն, չի փոխարինում փորձագետի եզրակացությանը:
4. Մասնագետի ներգրավման և վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը: (356-րդ հոդվածը փոփ.
23.03.18 ՀՕ-261-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
