ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 413 — Օրինական ներկայացուցչի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին 1.
Ամփոփում
Հոդված 413. Օրինական ներկայացուցչի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով օրինական ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է: 2. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչի մասնակցությունն ապահովում է անչափահասի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից: Վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչին
Ամբողջ Տեքստ
Հոդված 413. Օրինական ներկայացուցչի մասնակցությունն անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթին 1. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով օրինական ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է:
2. Անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչի մասնակցությունն ապահովում է անչափահասի ձերբակալման կամ նրան մեղադրանք ներկայացնելու պահից: Վարույթն իրականացնող մարմինն օրինական ներկայացուցչին պարզաբանում է սույն օրենսգրքով սահմանված նրա իրավունքներն ու պարտականությունները:
3. Սույն օրենսգրքի 69-րդ կամ 72-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով օրինական ներկայացուցչին վարույթին մասնակցելուց ազատելու դեպքում, ինչպես նաև սույն օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված որևէ հիմքով նրան վարույթից հեռացնելու դեպքում վարույթն իրականացնող մարմինը վարույթին անհապաղ մասնակից է դարձնում անչափահասի այլ օրինական ներկայացուցչի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
