Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2623 հուլիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 հուլիսի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 26 | «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

23 հուլիսի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ռ. Պապայանի

Անդամակցությամբ Հ. Դանիելյանի

Մ. Թոփուզյանի

Ուսումնասիրելով «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ն 2010թ. հուլիսի 17-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։ Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողի կողմից փաստորեն անտեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն առ այն, որ դիմողի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով անհրաժեշտաբար պետք է կիրառված լինի որևէ օրենքի դրույթ կամ դրույթներ։ Ներկայացված և ուսումնասիրված դատական ակտերից անվերապահորեն հետևում է, որ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանների կողմից ակնհայտորեն կիրառված չէ խնդրո առարկա իրավադրույթը, այն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը։ Վերջինս, ըստ էության /համաձայն դատական ակտերի/, չի հանդիսացել իրավական վեճը լուծող, իրավաբանական փաստին վերջնական գնահատական տվող իրավանորմը, ինչն օրենքի դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելու հիմնական և վճռորոշ պայման է։ Դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Բացի դրանից, դիմողն իրավաբանորեն չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև անմիջական պատճառահետևանքային կապի ուղղակի առկայությունը /ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ, 8-րդ և 9-րդ կետեր/։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26- րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԲՋՆԻ» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

23 հուլիսի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել