Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 158 — Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 158AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 158 — Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 158. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը 1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված դատավոր չհանդիսացող անձի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում կատարելու կամ օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անց

Ամբողջ Տեքստ

Հոդված 158. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը 1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված դատավոր չհանդիսացող անձի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտում կատարելու կամ օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունը չկատարելու մասին հաղորդում ստանալիս կամ իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս առերևույթ խախտում հայտնաբերելու դեպքում հարուցում է կարգապահական վարույթ:

2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը. 1) նախազգուշացում. 2) նկատողություն. 3) խիստ նկատողություն. 4) համապատասխան ցուցակից անձին հանել:

3. Դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը: (158-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԳԼՈՒԽ 20 ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել